հինգշաբթի, 26 մարտի 2015
Հայրենական մեծ պատերազմի վետերանների ամենամսյա պատվովճարի չափը կկրկնապատկվի
Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել բարձրացնել Հայրենական մեծ պատերազմի վետերանների ամենամսյա պատվովճարի չափը. ս. թ. մայիսի 1-ից նրանք 25 հազար դրամի փոխարեն կստանան 50 հազար դրամ: Կառավարության մամուլի սրահում կայացած ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, որ ներկայումս պատվովճար են ստանում 1100 վետերաններ: Նախարարն անդրադարձել է նաև զբաղվածության ոլորտում իրականացվող ակտիվ ծրագրերին: