Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլի ասուլիս

չորեքշաբթի, 10 հունիսի 2015

Հուլիսի 1-ից զինվորական կենսաթոշակի հիմնական չափը կբարձրանա

ՀՀ կառավարության որոշմամբ հուլիսի 1-ից զինվորական կենսաթոշակի հիմնական չափը կբարձրանա. այս մասին որոշումն ընդունվել է գործադիրի այսօրվա նիստում: Ինչպես նիստից հետո ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, կատարված փոփոխությունների համաձայն՝ զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու հիմնական կենսաթոշակի չափը կկազմի 16 հազար դրամ՝ 14 հազար դրամի փոխարեն, իսկ զինծառայության ստաժի մեկ տարվա արժեքը 1500 դրամ՝ 1300 դրամի փոխարեն:
«Կենսաթոշակների շարունակական բարձրացումը գտնվում է կառավարության քաղաքականության գերակայությունների շրջանակում»,-նշել է նախարարը, հավելելով, որ հուլիսի 1-ից երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի միջին չափը կավելանա 14 տոկոսով:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ