Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլի ասուլիս

հինգշաբթի, 25 հունիսի 2015

Կփոխհատուցվեն սոցիալապես անապահով ընտանիքների էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմամբ պայմանավորված լրացուցիչ ծախսերը

ՀՀ կառավարության այսօրվա նիստում փոփոխություններ և լրացումներ է կատարվել որոշումներից մեկում, որի համաձայն կփոխհատուցվեն սոցիալապես անապահով շուրջ 105 հազար ընտանիքի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմամբ պայմանավորված լրացուցիչ ծախսերը:
ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում նիստից հետո կայացած ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալներով յուրաքանչյուր ընտանիք միջինում ամսական սպառում է 200 կՎտժ էլեկտրաէներգիա. ձմեռային ամիսներին` 325, իսկ ամառային ամիսներին` 180:
Ըստ այդմ, էլեկտրաէներգիայի սակագինը 6,93 ՀՀ դրամով բարձրանալու արդյունքում ընտանիքի համար միջին ամսական լրացուցիչ ծախսը, միայն էլեկտրաէներգիայի սպառմամբ պայմանավորված, կկազմի շուրջ 1,400 ՀՀ դրամ: Որոշման նպատակն է աղքատ ընտանիքներին փոխհատուցել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմամբ պայմանավորված սպառման ծավալների մեծացումը և հնարավորինս աջակցել, կանխել աղքատության խորացումն այդ ընտանիքների համար: Այսպիսով, կենամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների միջին ամսական չափը կբարձրանա 2000 դրամով:
 

 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ