Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլի ասուլիս

հինգշաբթի, 26 նոյեմբերի 2015

Սահմանվել են ընտանեկան դրամագլխի օգտագործման նոր ուղղություններ

Կառավարության այսօրվա նիստում ընդունվել է համապատասխան որոշում, որն ուղղված է ընտանիքներում երրորդ և հաջորդ երեխաների դեպքում վճարվող ծննդյան միանվագ նպաստի և ընտանեկան դրամագլխի օգտագործման արդյունավետության բարձրացմանը: Նիստից հետո ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը մանրամասներ է ներկայացրել ընդունված որոշման վերաբերյալ: Ըստ նախարարի՝ կառավարության որոշմամբ հաստատվել է ընտանեկան դրամագլխի օգտագործման նոր ուղղություններ: Մասնավորապես, առաջարկվում է կառավարության որոշմամբ սահմանված ընտանեկան դրամագլխի միջոցների օգտագործման նպատակները հասանելի դարձնել թիրախային գյուղական բնակավայրերի բնակչության համար:
Այսպիսով հնարավորություն է ընձեռվում ընտանեկան դրամագլխի միջոցները օգտագործել նաև գյուղատնտեսության ոլորտում տրամադրված վարկի տոկոսագումար և մայր գումար վճարելու համար, եթե վարկի տոկոսադրույքը մասնակի սուբսիդավորվում է կառավարության 2011թ մարտի 31-ի որոշմամբ: Ընտանեկան դրամագլխի միջոցները կարող են օգտագործվել նաև հեռավոր, սահմանամերձ, բարձր լեռնային ու լեռնային մինչև 1000 բնակիչ ունեցող գուղական բնակավայրերում բնակելի տան, բնակարանի կամ անշարժ գույք գնելու համար:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ