Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլի ասուլիս

հինգշաբթի, 10 դեկտեմբերի 2015

Միտում չպարունակող, նվազ նշանակություն ունեցող տուգանքները կփոխարինվեն նախազգուշացմամբ

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, որի ընդունման դեպքում հնարավորություն կստեղծվի լուծել ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում առկա արդիական համարվող մի շարք խնդիրներ: Նիստից հետո կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը մանրամասներ է ներկայացրել օրինագծերի փաթեթի վերաբերյալ: Նա նշել է, որ օրինագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ Նախագահի մոտ 2015թ. սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած խորհրդակցության արդյունքում հանրապետական իրավասու գործադիր մարմիններին տրված հանձնարարականների պահանջների կատարմամբ: Այդ հանձնարարականների կատարման համար ՀՀ վարչապետի կողմից ձևավորվել էր աշխատանքային խումբ:
Այսպիսով՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման հիշյալ օրենսդրական փաթեթի ընդունմամբ, մասնավորապես, լուծում է տրվում միտում չպարունակող, նվազ նշանակություն ունեցող տուգանքները նախազգուշացմամբ փոխարինելու խնդրին: Օրենսդրական փաթեթով առաջարկվում է նաև չտուգանել այն դեպքերում, երբ իրավախախտը խախտումը կվերացնի տեղում: Խստացվել են առանց հաշվառման համարանիշի, կեղծված կամ փոխարինված հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցներ վարելու համար նախատեսված տուգանքի չափը, ինչպես նաև տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելու համար նախատեսված տուգանքները:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ