Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլի ասուլիս

հինգշաբթի, 28 սեպտեմբերի 2017

Ներկայացվել է արդարադատության նախարարության գործունեության տարեկան հաշվետվությունը

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը սեպտեմբերի 28-ին ՀՀ կառավարության մամուլի կենրոնում կայացած ասուլիսում ներկայացրել է նախարարության գործունեության տարեկան հաշվետվությունը:
Նախարարն անդրադարձել է կոռուպցիայի կանխարգելման ոլորտում կատարված աշխատանքներին՝ առանձնացնելով 7 յոթ կարևոր քայլերը. ապօրինի հարստացման քրեականացում, կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմավորման սկզբունքների վերանայում, Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմի ընդլայնում՝ ընդգրկելով առավել մեծ թվով հասարակական կազմակերպությունների, հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձանց շրջանակի հստակեցում և ընդլայնում, հայտարարագրման համակարգի բարեփոխում, շահերի հայտարարագրման և ազդարարարի ինստիտուտների ներդրում:
Նախարար Հարությունյանը ներկայացրել է նաև գերատեսչության կողմից 2017 թվականին ներդրված էլեկտրոնային ժողովրդավարության մի շարք գործիքները՝ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական www.e-draft.am կայք, e-notary Էլեկտրոնային համակարգի արդիականացման աշխատանքներ, գործարկված թեժ գծի www.e-hotline.am կայք և էլեկտրոնային ապոստիլի www.e-apostille.am համակարգ, որը հնարավորություն է ընձեռում փաստաթղթերն ապոստիլով վավերացնելու դիմումներն ընդունել էլեկտրոնային եղանակով:

 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ