Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլի ասուլիս

երկուշաբթի, 2 հոկտեմբերի 2017

Վերանայվել է ընտանիքների անապահովության գնահատման կարգը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը քայլեր է ձեռնարկում սոցիալական պաշտպանության ոլորտում էլեկտրոնային ծառայությունների ընդլայնման ուղղությամբ: Ինչպես ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում այսօր կայացած ասուլիսում նշել է նախարար Արտեմ Ասատրյանը, ստեղծվել են 2018թ. հունվարի 1-ից երրորդ և հաջորդ երեխայի ծնվելու դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստը և խնամքի նպաստն առցանց ներկայացված տվյալների հիման վրա նշանակելուն և վճարելուն առնչվող հարաբերությունները կարգավորող իրավական հիմքերը: Անդրադառնալով անապահովության գնահատման մոտեցումներին ու մեթոդաբանությանը՝ Արտեմ Ասատրյանը նշել է, որ սոցիալապես անապահով ընտանիքների համար ինքնուրույնաբար կայուն եկամտի ձևավորման իրական հնարավորությունների ստեղծման նպատակով արմատապես վերանայվել է ընտանիքների անապահովության գնահատման կարգը: Նոր կարգում հնարավորինս ներառվել են տնտեսապես ակտիվ անձանց աշխատանքի շուկայում ունեցած վարքագծի գնահատականները՝ դրանով խթանելով աշխատանքային գործունեություն ծավալելու իրենց ցանկությունը: Ինչպես նաև ավելացել է երեխա ունեցող ընտանիքների անապահովության գնահատման հարցում երեխաների առկայության հանգամանքի կշիռը` դիտարկելով նման ընտանիքներին աղքատության տեսանկյունից ավելի ռիսկային:
Նախարարն անդրադարձել է նաև երիտասարդ մայրերի աշխատաշուկայում մրցունակության բարձրացմանն ուղղված քայլերին՝ նշելով, որ նոր պետական ծրագրերի ներդրման նպատակով մշակվել է համապատասխան օրինագիծ, որով սահմանվել է երիտասարդ մայրերի համար բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալուն նախապատրաստման աջակցության, ինչպես նաև երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության իրավունքը:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ