Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլի ասուլիս

երկուշաբթի, 12 ապրիլի 2010

Ստեղծվում է տեղեկատվական միջավայր

Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցին այս տարի պետական բյուջեի հատկացումների շնորհիվ կմիանա ևս 300 հանրակրթական հաստատություն։ Ինչպես երեկ հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ինտերնետային ցանցին այժմ միացած է շուրջ 600 դպրոց Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերից։

«Սա բավական մեծածավալ ծրագիր է, որը շուրջօրյա ինտերնետային կապ է ապահովում դպրոցներին։ Համաշխարհային բանկի վարկային ծրագրով առաջիկա երկու տարում ևս 500 դպրոց կմիանա ցանցին, արդյունքում՝ ավարտված կլինի նաև դպրոցների տեղեկատվական միջավայրի ստեղծման ծրագիրը»,–ասաց նա։

Դպրոցական ինտերնետային ցանցին միացած դպրոցները գրեթե հավասարաչափ են տեղաբաշխված ՀՀ մարզերում, նույնիսկ՝ որոշ բարձրադիր և հեռավոր համայնքներում։
Ա. Աշոտյանը տեղեկացրեց նաև, որ ԿԳ նախարարությունն այժմ աշխատում է ՏՏ ոլորտում միջազգային մեծ կազմակերպությունների, այդ թվում՝ «Synopsis» և «Microsoft» ընկերությունների հետ՝ ուսումնական դասընթացներին համահունչ բովանդակային ծրագրեր մշակելու համար։

Նշենք, որ կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը կազմակերպում է նաև վերապատրաստումներ դպրոցների ինֆորմատիկայի ուսուցիչների համար։ Նախորդ տարի ցանցին միացած 320 դպրոցներում ինֆորմատիկա դասավանդողներ, ինչպես նաև տեխնիկական սպասարկողներ արդեն անցել են վերապատրաստման դասընթաց։
Գործում է նաև շարժական ինտերնետային համակարգչային կայանը. այն դպրոցներին, որոնք չունեն ինտերնետային կապ, պատրաստված մասնագետներ և բավարար չափով հագեցած չեն տեխնիկական միջոցներով, օգնություն է ցույց տրվում շարժական կայանի միջոցով։ Դպրոցների՝ համակարգչային սարքավորումներով համալրման ծրագրի շրջանակներում, Համաշխարհային բանկի վարկային ծրագրի միջոցներով հանրակրթական հաստատություններում համակարգիչների քանակն ավելանում է. 1000 աշակերտին այսօր բաժին է ընկնում 36 համակարգիչ։ Գործընթացը կշարունակվի նաև այս տարի։ Արդյունքում՝ ավելանում է նաև համակարգչային դասարանների թիվը։
Ստեղծվել են նաև ուսումնական էլեկտրոնային ձեռնարկներ. ԵՊՀ—ում բաց հասարակության ինստիտուտի պատվերով կազմվել են 14 ձեռնարկներ, որոնք բաժանվել են դպրոցներին։ Դրանց հիման վրա կրթօջախներում ստեղծվում են նաև էլեկտրոնային գրադարաններ։ Անցած տարի հրատարակվել է «Համացանցի օգտագործման ուղեցույց», որը ևս կբաժանվի բոլոր դպրոցներին։ Այն ունի նաև էլեկտրոնային տարբերակ, որում ներառված են 25 տեսահոլովակներ՝ ինտերնետից օգտվելու, տեղեկատվություն ստանալու միջոցների բացատրման աշխատանքների մասին։

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ