Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլի ասուլիս

երկուշաբթի, 31 մայիսի 2010

Ներկայացվել են www.gov.am և www.e-gov.am կայքերը


Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանի մամուլի ասուլիսը` նվիրված կառավարության թարմացված www.gov.am և նոր www.e-gov.am կայքերի ներկայացմանը։ Դավիթ Սարգսյանը նշել է, որ երկու նպատակ է եղել www.gov.am կայքի վերափոխման համար. առաջինը` ստանալ դինամիկ կայք և հաջորդը` առավելագույն թափանցիկություն։ Մյուս թարմացումները, որ տեղի են ունեցել կայքում, դիզայնի փոփոխությունն է` նախկին հիմնական կարմիր գույնի փոխարեն կայքը ձևավորված է ծիրանագույն գույնով, որը խորհրդանշում է հանրապետության դրոշի գույներից մեկը։ Նոր կայքի առավելությունն այն է, որ գլխավոր էջում տեղադրված են փոփոխվող նկարներ, որոնք համապատասխանում են գլխավոր նորություններին։ Կայքում նորամուծություն է նաև տեսանյութեր բաժինը, որտեղ ոչ բոլոր մամլո հաղորդագորություններին կից տեղադրված են տեսանյութեր։
Կառավարության աշխատակազմի ղեկավարը ընդգծել է, որ արդեն կայքը հնարավորություն ունի ցուցադրել «Հրապարակում» հաղորդաշարը, որը մինչ այդ տեղադրվում էր www.youtube.com-ում որոշակի կրճատումներոով։ Այսուհետ  կայքը հնարավորություն կընձեռի բաժանորդագրված այցելուներին ստանալ նաև մյուս բաժինների թարմացումները։
Տեղեկատվական կենտրոն բաժնում տեղակայված է «Մամուլը մեր մասին» ենթաբաժինը, որտեղ հնարավոր է գտնել, թե ինչ է գրում օրվա մամուլը կառավարության մասին։
Դավիթ Սարգսյանը ներկայացրել է նաև www.e-gov.am կայքը, որտեղ փորձ է արվել  ներկայացնել կառավարության էլեկտրոնային ծառությունները։ www.e-gov.am կայքում տեղադրված է «Ինտերակտիվ բյուջե» ենթաբաժինը, որտեղ ներկայացված են բյուջեի ծախսերը։
«Սա առաջին քայլն է. մենք չենք հավակնում ասել, որ կայքն ամբողջական է և բոլոր հարցերի պատասխանները կտա, այդ իսկ պատճառով աշխատանքներ են տարվում` գոյություն ունեցող էլեկտրոնային ծառայությունները մեկտեղելու ուղղությամբ»,- հայտնել է Դավիթ Սարգսյանն ու հավելել, որ առաջիկա ամիսներին ևս կայքը նոր լրացումներով կթարմացվի։

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ