Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլի ասուլիս

հինգշաբթի, 3 հունիսի 2010

Սևանա լճի մակարդակը 9 սմ բարձրանալու դեպքում կհասնի 1960 թ. ցուցանիշին

Այսօր ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում տեղի է ունեցել Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանի մամուլի ասուլիսը։ Նա անդրադարձել է Սևանա լճից ամենամյա ջրառի խնդրին։ Յուրաքանչյուր տարի` ամռան սկզբին, կառավարությունն օրենքով սահմանված կարգով որոշում է Սևանա լճից ոռոգման նպատակներով ջրառի չափը։ Անդրանիկ Անդրեասյանը նշել է, որ ջրառի սահմանված առավելագույն չափաբաժինը կազմում է 170 մլն խորանարդ մետր։ Այս տարի կառավարության որոշմամբ այն սահմանվել է 144.5 մլն խորանարդ մետր։ Նա տեղեկացրել է, որ անցյալ տարի ջրառը կազմել է 124 մլն խորանարդ մետր։ Այն սահմանված չափաքանակից քիչ է բաց թողնվել` հաշվի առնելով բարենպաստ եղանակային պայմանները։ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահն ընդգծել է, որ Սևանա լճից նման չափաքանակի ջրառը բավարար է` հիմք ընդունելով Արարատյան դաշտի հողատարածքները սնուցող ջրամբարներում բավարար պաշարների առկայությունը։
Բանախոսն անդրադարձել է նաև Սևանա լճի ջրի մակարդակի խնդրին։ Նա նշել է, որ 2009 թվականի 1899.25 մետրի համեմատ ջրի մակարդակը բարձրացել է 66 սմ-ով` կազմելով 1899.91 մ։ Անդրանիկ Անդրեասյանը վստահեցրել է, որ Սևանա լճում կուտակվել է բավական մեծ ջրային պաշար` պայմանավորված տեղումների առատությամբ` ինչպես այս, այնպես էլ նախորդ տարի։ Արդյունքում Սևանա լճի մակարդակի 9 սմ բարձրանալու դեպքում ջրի մակարդակը կհասնի 1900 մետրի։ Ըստ նրա նման ցուցանիշ արձանագրվել է 1960 թվականին։
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ