Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլի ասուլիս

երեքշաբթի, 8 հունիսի 2010

Ապահովվել է 750 աշխատատեղ 8 ընկերություններում

Այսօր ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանի մամուլի ասուլիսը։ Նա անդրադարձել է 2009թ. ապրիլին կառավարության նախաձեռնությամբ «Ավելացրած արժեքի մասին» օրենքում կատարված փոփոխությանը, որով 300 մլն դրամ և ավել ներդրումներ կատարելու դեպքում ընկերությունների կողմից վճարվելիք ավելացրած արժեքի հարկի գումարների վճարման ժամկետները հետաձգված է երեք տարի ժամկետով։ Այդ քայլը կառավարությունը նախաձեռնել էր հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում, որը նպատակաուղղված է եղել ճգնաժամի ազդեցության դեմ պայքարին և դրա հետևանքները նվազեցնելուն։ Հայտ ներկայացրած 9 ընկերություններից 8-ին տրամադրվել է այդ արտոնությունը։
Արտոնությունը տրամադրելիս հաշվի են առնվել մի քանի հիմնական չափանիշներ` ընկերությունը պետք է ունենա 300 մլն և ավելի դրամ ներդրումային հնարավորություն, ապահովի նվազագույնը 50 աշխատեղեր։ Իր խոսքում Արա Պետրոսյանը նշել է, որ կառավարության այդ նախաձեռնությունից օգտվել է 8 կազմակերպություն` «Նատֆուդ», «Շամբ Բիզնես», «Յուքոմ», Արաքս թռչնաֆաբրիկա», «Իստեյտ մենեջմենթ ընդ ադմինիստթեյշն քոմփանի», «Գոլդն Գրեյփ Արմաս», «Բիգա», «Սարանիստ»։ Այդ ընկերությունների գործունեության ոլորտները տարբեր են, որոնք առնչվում են սննդարդյունաբերությանը, զբոսաշրջությանը ինչպես նաև հեռահաղորդակցությանը։
Այս կազմակերպությունները ընդհանուր առմամբ հաշվետու ժամանակահտվածում ապահովել են շուրջ 750 աշխատատեղ։ Ըստ նախարարի տեղակալի Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարությունը պարբերաբար մոնիթորինգ է իրականցնում վերը նշված կազմակերպություններում։ Վերջում նախարարի տեղակալն ընգծել է, որ «աշխատանքի տեղերի առումով մենք գերազանցել ենք մեր սպասելիքները»։
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ