Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլի ասուլիս

երկուշաբթի, 14 հունիսի 2010

Աղետի գոտում նախատեսվում է կառուցել 2183 բնակելի տուն

Այսօր ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում տեղի է ունեցել քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանի մամուլի ասուլիսը։ Այն նվիրված էր աղետի գոտու վերականգնողական աշխատանքների ներկա փուլին ու հետագա անելիքներին։ Նախարարը ընդգծել է, որ 2010 թվականին նախատեսվում է աղետի գոտում բնակարանով ապահովել 1624 ընտանիք (1056-ը` Գյումրիում, 306-ը` Լոռու մարզի գյուղական համայնքներում, 220-ը` Սպիտակում և 42-ը` Ստեփանավանում)։
Վարդան Վարդանյանը ներկայացրել է բնակարանների բաշխման կարգը, որն իրականացնում է նրա կողմից գլխավորած հանձնաժողովը։ Հանձնաժողովը պարբերաբար արտագնա նիստեր է կազմակերպում, տեղերում շահառուների հետ հանդիպելու ու նրանց ներկայացրած գործերը քննելու համար։ Նախարարի հավաստմամբ մինչ այժմ ավելի քան երկու տասնյակ նիստեր է գումարվել աղետու գոտու տարբեր բնակավայրերում։
Բնակարանների բաշխումն իրականացվում է վիճակահանությումբ։ Ներկայումս Գյումրիի Մուշ 2 թաղամասում կառուցված 1056 բնակարանները բաշխելու համար 6 վիճակահանություն է տեղի ունեցել, որին մասնակցել է 810 ընտանիք։ Վերջիններս ստացել են 3, 2 և 1 սենյականոց բնակարաններ։ Մնացած բնակարարնների վիճակահանությունը տեղի կունենա մինչև 2010 թվականի հունիսի 25-ը։
Խոսելով ապագա անելիքների մասին` Վարդան Վարդանյանը հայտնեց, որ Գյումրիի Մուշ և Անի թաղամասերում ընդհանուր առմամբ կառուցվելու է 59 շենք 3030 բնակարաններով, Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում 408 բնակելի տուն, և ևս 192-ը Ախուրյան քաղաքում։ Սպիտակ քաղաքում կկառուցվի 220 բնակելի տուն, որոնք ըստ նախարարի կհանձնվեն հուլիսի 15-ին։ Լոռու մարզի 8 գյուղերում արդեն շահագործման են հանձնվել 173 տուն և 112-ն էլ շահագործման է հանձնվելու մինչև հուլիսի 15-ը։
Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը խոսել է նաև բնակարանաշինության և պատրաստի բնակարանները շահառուներին հանձման մասին։ Նա նծել է, որ այդ ծրագիրը կավարտվի 2012 թվականին։ Այն ընդգրկում է Լոռու մարզի 24 գյուղեր, Սպիտակի և Շիրակի մարզերի 11 գյուղեր։ Այս բնակավայրերում բնակարանաշինության ծրագրի ընդհանուր արժեքն է մոտ 26 միլիարդ դրամ, իսկ Գյումրիում 39 միլիարդ դրամ։
Սպիտակում և Շիրակի ու Լոռու մարզի գյուղերում նախատեսվում է կառուցել 2183 բնակելի տուն։
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ