Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլի ասուլիս

հինգշաբթի, 17 հունիսի 2010

Ինստիտուտը` գերազանցության կենտրոն

Այսօր ՀՀ Կառավարության մամուլի կենտրոնում տեղի է ունեցել Երևանի Ա. Ալիխանյանի անվան ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Աշոտ Չիլինգարյանի մամուլի ասուլիսը, որը նվիրված է Երևանի ֆիզիկայի ինստիտուտի հեռանկարային զարգացմանը։ Դեռևս 2009 թվականի հուլիսին ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է միջազգային փորձագիտական հանձնաժողով, որում ընդգրկվել են փորձագետներ Ռուսաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից։ Ըստ փորձագետների եզրակցության` ինստիտուտը, պահպանելով իր ուղղությունները, պետք է ընդլայնի գործունեության շրջանակները, մասնավորապես, միջուկային ֆիզիկայի, նորարարական տեխնոլոգիաների փոխանցման բնագավառներում։ Ինստիտուտը կդառնա այնպիսի կենտրոն, որը կկապի արդյունաբերությունը, կրթական համակարգը, հիմնարար գիտությունը։
Այսուհետև Ազգային գիտական լաբորատորիան պետք է ապահովի գիտական գերազանցություն միջազգային մակարդակով հետազոտական ենթակառուցվածքների արագացուցչային ֆիզիկայի պահպանումնն ու զարգացումն ու դրանց կիրառումը։ Ըստ Ֆիզիկայի ինստիտուտի տնօրենի, այն պետք է կապող օղակ հանդիսանա Հայաստանի և միջազգային գիտական հանրության միջև` հնարավորություն ստեղծելով հայ մասնագետներին մասնակցելու միջազգային առաջատար նախագծերին։ Ինստիտուտի տնօրեն Աշոտ Չիլինգարյանը նշել է, որ բարեփոխումների իրականացումը գիտության զարգացմանն ուղղված առաջին խոշոր քայլն է։
Ըստ նրա` այստեղ 15 տարուց ավելի խոշոր ներդրումներ չեն կատարվել։ «Պետք է ենթակառուցվածքային փոփոխություններ կատարվեն, որովհետև դրանք անմխիթար վիճակում են, պետք է զարգացնել միջուկային ֆիզիկան, որը վերջին տարիներին կանգ էր առել»,-ասել է Աշոտ Չիլինգարյանը։ Կստեղծվի գիտական ուսումնական կենտրոն, որում կիրականցվեն վերապատրաստման դասընթացներ։ Կառավարության մեկ այլ որոշմամբ «Ա. Ի. Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտ»-ը վերանվանվել է «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա»։ Աշոտ Չիլինգարյանը վստահեցրել է, որ Ազգային լաբորատորիան պետք է դառնա ուսուցման կենտրոն հիմնարար ֆիզիկայի, կիրառական և տեղեկատվական տեխնոլոգիաների համար։
Նրա կարծիքով նոր արագացուցչի նախագծման ու կառուցման համար կծախսվի 50-60 միլիոն դոլար, որը կծառայի կիրառական գիտությունների ու բժշկության բնագավառներում։ Կառավարությունը Ֆիզիկայի ազգային լաբորատորիայի հատկացրել է 575,6 միլիոն դրամ` ենթակառուցվածքների արդիականացման, աշխատավարձերի բարձրացման ինչպես նաև կենցաղսպասարկման ծախսերը հոգալու համար։ Աշոտ Չիլինգարյանը խոսել է նաև ցիկլոտրոնի ձեռք բերման մասին ևս, որն ամբողջովին պատրաստ կլինի հաջորդ տարի։
Գիտության արագ զարգացմանը զուգահեռ նման փորձագիտական խմբերի եզրակացությունները, օգնում են գիտության ոլորտում ներդրումային ճիշտ քաղաքականությունը, գիտության կոնկրետ ոլորտների զարգացմանն ու նոր սերնդի գիտնականների դաստիարակությանը։
Աշոտ Չիլինգարյանը փաստել է, որ վերջին տարիներին միջուկային ֆիզիկայի զարգացումը դանդաղել էր, և հետևաբար միջուկային բժշկության կենտրոնի ստեղծման հարցում կիրառական խնդիրներ էին առաջացել։ Ասուլիսում անդրադարձ է եղել ֆիզիկայի ինստիտուտում տեխնիկական հագեցվածությանը։ Նշվել է, որ Միջազգային մեծաքանակ ու խոշոր դրամաշնորհների հաշվին որոշ ուղությունների գծով արդեն ապահովված է միջազգային ստանդարտներին համապատասխան տեխնիկա, օրինակ` տիեզերական ճառագայթների բաժնում տեղադրված սարքավորումները։
Ֆիզիկայի ինստիտուտի տնօրենը նշել է, որ նախատեսվում է կառուցել դիագնոստիկայի և քաղցկեղի բուժման կենտրոն, որի շինարարությունը կսկսվի մոտ ապագայում։
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ