Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլի ասուլիս

հինգշաբթի, 24 հունիսի 2010

Հարկ վճարող կազմակերպություններում կլինի ՊԵԿ-ի լիազոր ներկայացուցիչ

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում այսօր տեղի է ունեցել կառավարության հերթական արտագնա նիստ, որին հաջորդել է ճեպազրույց, որը վերաբերում էր «հարկային մարմնի ներկայացուցիչ նշանակելու ենթակա հարկ վճարողների 2010 թվականի ցանկի» մասին կառավարության որոշմանը։ Այն ներկայացրել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռուբիկ Քոչարյանը։ Բանախոսը տեղեկացրել է, որ այսուհետև, ըստ կառավարության որոշման, որոշ հարկ վճարող կազմակերպություններում կլինեն ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի լիազոր ներկայացուցիչներ։ Կառավարության նիստում հատատվել է այն 24 կազմակերպությունների ցանկը, որոնցում այսուհետ կլինեն Պետական եկամուտների կոմիտեի լիազոր ներկայացուցիչները։
Ռուբիկ Քոչարյանի հավաստմամբ, այդ կազմակերպությունների ընտրությունը կատարվել է համաձայն որոշակի չափորոշիչների։ Հաշվի է առնվել այն, որ ընկերության նախորդ տարվա իրացման ծավալները պետք է գերազանցեն 4 մլրդ դրամը և ցանկացած 3 ամսվա համար ներմուծումների ծավալը պետք է գերազանցի 500 մլն դրամը։ Այդ հիմնավորման համաձայն էլ առանձնացվել է 120 կազմակերպությունների նախնական ցանկ։
«Այդ ցանկից մենք որոշ խմբեր առանձնացրեցինք, որովհետև Պետական եկամուտների կոմիտեն տվյալ պահին որոշ կազմակերպություններում նպատակահարմար չի գտնում ներկայացուցիչներ ունենալը։ Դա վերաբերում է հանրային սպառման, էներգետիկ և մի քանի այլ ոլորտներին։ Այդ պատճառով 120-ից մենք ընտրեցինք 24 կազմակերպություններ»,-նշել է Ռուբիկ Քոչարյանը։ Պետական եկամուտների կոմիտեի բարձրաստիճան պաշտոնյան վստահեցրել է, որ ՊԵԿ-ի լիազոր ներկայացուցիչները կազմակերպություններում կիրականացնեն հսկողական աշխատանքներ` ամրագրելով իրացման ծավալները։ Ռուբիկ Քոչարյանը կարևորել է նաև ԱԱՀ-ի հաշիվների ներկայացման համակարգի ներդրումը` նշելով, որ այդ պարագայում լիազոր մարմնի ներկայացուցիչը հնարավորություն է ունենալու առանց միջամտության դիտարկումներ իրականացնել, որպեսզի իրացման ամբողջ ծավալները ամրագրվեն։
Անդրադառնալով լիազոր ներկայացուցիչների ընտրության հարցին` Ռուբիկ Քոչարյանը կարևորել է, որ այդ գործընթացում նույնպես առկա են որոշ չափանիշներ։ Լիազոր ներկայացուցիչը պետք է ունենա առնվազն 3 տարվա աշխատանքային, ինչպես նաև մեկ տարվա գույքագրման ու չափագրման աշխատանքներ իրականացնելու փորձ. Նա չպետք է երբևէ տույժի ենթարկված լինի։ Նշվել է, նաև, որ դա պիլոտային ծրագիր է։
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ