Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլի ասուլիս

ուրբաթ, 25 հունիսի 2010

ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայությունը որդեգրել է նոր մոտեցումներ, ունի նոր անելիքներ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի նոր հրամանի համաձայն հսկողության տակ է պահվում հանրապետության արտաքին աուդիտորի` վերահսկիչ պալատի և ներքին աուդիտորի` Ֆինանսների նախարարության կատարած ստուգումների արդյունքում հայտնաբերված թերացումների վերացմանն ուղղված պետական մարմինների ղեկավարների միջոցառումները։ Այդ մասին Հայաստանի Հանրապետության կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսում հայտնել է ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետ Սարգիս Գրիգորյանը։ Բանախոսը ներկայացրել է վերահսկողական ծառայություն գործունեությունը. այն է վարչապետի և կառավարության որոշումների կատարման վերահսկման գործընթացը։
Ըստ Սարգիս Գրիգորյանի վերահսկողության ոլորտը բաղկացած է երկու բաժիններից. առաջին` որոշումների կատարողական, երկրորդ` որոշումների կատարման արդյունավետության գնահատում։
Ծառայության պետն օրախնդիր հարց է համարել աշխատանքային ընթացակարգերի առկայությունն ու դրանց լիարժեք իրականացման ապահովումը, ինչը ծառայության որդեգրած նոր մոտեցումներից է. պետական ձեռնարկություններ կանոնադրական նորմերի պահպանման ուսումնասիրման գործընթացը։
Սարգիս Գրիգորյանը հայտնել է լրագրողներին, որ վարչապետը հետևողականորեն վերահսկում է ծառայության գործունեությունը, իսկ իրենք էլ իրենց հերթին` հետևելով վարչապետի հանձնարարականներին որդեգրում են նոր մոտեցումներ, որոնք կիրառվել են մի քանի պետական ձեռնարկություների ուսումնասիրություններում, որոնց արդյունքում որոշ ղեկավարներ ստացել են խիստ նկատողություն։
Խնդիրը գործող ընթացակարգերի, աշխատանքների և դրանց փաստացի իրակացման վերահսկողությունը թափանցիկ ու արդյունավետ դարձնելն է։ Թե՛ վարչապետը, և թե՛ ծառայության պետը կարևորվում են նաև պետական աշխատողների հարաբերությունները քաղաքացիների հետ։ Արձանագրելով աշխատակիցների գործունեությունը հնարավոր է դառնում բացահայտել վերջիններիս ոչ հարիր վերաբերմունքը քաղաքացիների նկատմամբ։
Վերահսկողական ծառայության աշխատակիցների կողմից ուսումնասիրություններ են իրականացվել Պետական եկամուտների կոմիտեի այն ստորաբաժանումներում, որոնք զբաղվում են հարկատուների սպասարկմամբ և նրանց գործառույթներով։ «Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ որոշ գործառույթներ ավելորդ են ու իրատեսական չեն»,- նշել է Սարգիս Գրիգորյանը։ Դրանք ներկայացվել են հանրապետության վարչապետին և տրվել է համապատասխան հանձնարարականներ։ Վերահսկողական ծառայության պետի հավաստմամբ, այդ բացթողումները շատ արագ շտկվել են։ Ավելին` Պետական եկամուտների կոմիտեի համապատասխան վերահսկողական ծառայությունում ևս ներդրվել են այն չափորոշիչները, որոնք կիրառում է վարչապետի վերահսկողական ծառայությունը։
Ուսումնասիրություն է կատարվել Ֆինանսների նախարարության գանձապետարանում, որտեղ որոշ գործառույթներում նկատվել են թերացումներ, և գործունեությունը ծավալվել է աշխատակիցների փորձի հիման վրա։ Վարչապետի հանձնարարությամբ ստեղծվել է մասնագիտական աշխատանքային խումբ, որի կատարած ուսումնասիրությունների արդյունքում վերացվել են այդ բացթողումները։
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ