Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլի ասուլիս

հինգշաբթի, 8 հուլիսի 2010

Կաճեն ցորենի ցանքատարածությունները, կարտադրվի տարեկան 3 հազար տոննա ցորենի սերմ

Այսօր կառավարության նիստում հաստատվել է «ՀՀ-ում 2010-2013 թվականներին սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագիրը»։ Ծրագիրը մանրամասնելու համար կառավարության մամուլի կենտրոնում տեղի է ունեցել ճեպազրույց ՀՀ Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանի մասնակցությամբ։ Ըստ նրա, վերջին 7-10 տարիների ընթացքում որակյալ սերմեր չեն ներկրվել հանրապետություն, որի պատճառով երկրում ցանքատարածությունները 2005 թվականի համեմատությամբ 130 հազար հեկտարից կրճատվել է մինչև 82 հազար հեկտարի։ Նախարարը ստեղծված իրավիճակը կապում է որակյալ սերմ չունենալու հետ։ Հայաստանում օգտագործվող 650-720 հազար տոննա ցորենից գերակշիռ մասը ներկրվում է։ Նրա հավաստմամբ 2010 թվականի վիճակագրության տվյալներով Հայաստանում արտադրվել է 2000 տոննա ցորեն, իսկ մնացածը ներկրվել է։ Այսօր կառավարությունում հաստատված ծրագիրը հնարավորություն է տալու 2014 թվականին ունենալ 120 հազար հեկտար ցորենի ցանքատարածություն, իսկ համախառն բերքի արդյունքը հասցնել 400-420 հազար տոննայի, որը հանրապետության ինքնաբավությունը 37 տոկոսից կհասցնի 55 տոկոսի։ Գյուղատնտեսության նախարարը տեղեկացրել է, որ կառավարությունը այսօրվա նիստում հատկացրել է 558 միլիոն դրամ, որոնք տրամադրվել են Հայաստանի Հանրապետության պետական աջակցություն գյուղատնտնեսական հողօգտագործողների ծրագրի մի մասից։
Ըստ Գերասիմ Ալավերդյանի մասնագիտական խումբ է գործուղվելու Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամաս, որտեղի սերմնաբուծարանից պետք է Հայաստան ներկրվի 1000 տոննա «էլիտար» տեսակի սերմնացու, որոնք պետք է բաժանվեն այն ֆերմերներին, որոնք կբավարարեն ՀՀ գյուղատնտեսության նախարարության բոլոր չափանիշները. դրանցից են հողի վարակվածությունը, 3 հեկտար և ավելի ցանքատարածությունները, քիմիական քաղհանի իրականացումը և այլն։ Հաջորդ տարի սերմը ստացած ֆերմերները հավաքված բերքը մեկին երկու հարաբերակցությամբ կվերադարձվեն Գյուղատնտեսության նախարարությանը։ Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքները տարեկան 3 հազար տոննա սերմ արտադրելն է։
Նախարարը հայտնել է նաև, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարություն է տվել բոլոր մարզպետներին ներկայացնել իրենց ղեկավարած մարզերում գյուղատնտեսության նախարարության սահմանած չափանիշներին համապատասխան հողատարածքների ցանկը։

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ