Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլի ասուլիս

հինգշաբթի, 15 հուլիսի 2010

Ներկայացվել են ՀԴՄ-ների ներդրման և կիրառման ռեժիմները

Այսօր կառավարության նիստում հաստատվել է ՀԴՄ-ների ներդրման և կիրառման ռեժիմների թեթևացման մասին որոշման նախագիծը։ Նախագծի վերաբերյալ կառավարության մամուլի կենտրոնում տեղ է ունեցել ճեպազրույց ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիետի նախագահի տեղակալ Ռուբիկ Քոչարյանի մասնակցությամբ։ Ըստ նրա` նախագծով նախատեսված է որոշակիորեն թեթևացնել հսկիչ դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների հետ կապված խնդիրները։ Թեթևացումը հիմնականում վերաբերում է հսկիչ դրամարկղային մեքենաների ձեռքբերման և դրանց շահագործման համար նախկինում դրված պահանջներին։ Այսինքն` համաձայն նախկին կարգի, տնտեսվարող սուբյեկտը պարտավոր էր պայմանագիր կնքել որևէ  սուբյեկտի հետ, որպեսզի վերջինս սահմանված ժամկետներում իրականացներ հսկիչ դրամարկղային մեքենաների վերանորոգումները։
«Շատ հաճախ լինում էր դեպքեր, երբ ժամանակի առումով խնդիրներ էին առաջանում, ձգձգվում էր գործընթացը։ Տվյալ պարագայում, համաձայն կառավարության որոշման, պարտադիր չէ որևէ սուբյեկտի հետ պայմանագիր ունենալը։ Հսկիչ դրամարկղային մեքենաների վերանորոգման աշխատանքները կարող են հենց տնտեսվարողները սեփական ուժերով կազմակերպել»,-ասել է Ռուբիկ Քոչարյանը։
Նշվել է, որ նախորդ տարվա սկզբից բավականին խստացված ռեժիմներ էին կիրառվում կապված հսկիչ դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների հետ։ Ըստ նրա` նախկինում տնտեսվարողներն անծանոթ էին հսկիչ դրամարկղային մեքնենաներին, այդ պատճառով խստացումները ժամանակին օգտակար էին, որպեսզի հնարավոր լիներ վերականգնել մեքենայի անսարքությունը։ Տնտեսվարողն այժմ ավելի ազատ է և ինքը կարող է որոշել պայմանագիր ունենալ այլ սուբյեկտի հետ, թե ոչ։
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ