Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլի ասուլիս

հինգշաբթի, 29 հուլիսի 2010

Հայաստանում ցորենի սերմնարտադրության կազմակերպումը կնվազեցնի ներկրումների ծավալը

Այսօր կառավարության նիստում հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում 2010-2014 թվականներին ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագիրը հաստատելու և սերմերի ներկրումը թույլատրելու մասին որոշումը, որի մասին կառավարության մամուլի կենտրոնում պարզաբանումեր է տվել ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը: Նախարարը տեղեկացրել է, որ նախորդ կառավարության նիստերից մեկում 558 մլն դրամ էր հատկացվել ծրագրի իրականացման համար, որի հիմնական խնդիրը Հայաստան “Էլիտա” որակյալ սերմնացու բերելն է: Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասի “ԼՈՒՉ” փորձարարական տնտեսություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից 950 տոննա սերմնացու կներկրվի Հայաստան: Ձեռք բերումն ու ներկրումը իրականացնելու համար Ստավրոպոլի երկրամասում են եղել Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի գլխավորած աշխատանքային խումբը, որտեղ մանրամասն ուսումնասիրել են սերմնացուների տեսակները: Բացի ներկրված սերմնացուներից Գյումրու սերմնաբուծական սելեկցիոն կայանից, Էջմիածնի երկրագործական գիտական կենտրոնից ու ևս երկու մասնավոր կազմակերպություններց ձեռք կբերվի նաև տեղական սերմնացու մոտ 500 տոննա չափաքանակով: Նախարարը հայտնել է նաև, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարականով բոլոր մարզպետները ներկայացնել են իրենց ղեկավարած մարզերում գյուղատնտեսության նախարարության սահմանած չափանիշներին համապատասխան հողատարածքների ցանկը: Այս ծրագրի ավարտին նախատեսվում է ունենալ 115-120 հազար հա ցորենի ցանքատարածություններ: 2009 թվականի տվյալներով ցորենի ցանքատարածությունների քանակը նվազել էր մինչև 82.700 հա, որի պատճառը անորակ սերմացուի առկայություն է եղել: Ծրագրի շահեկան առավելություններից Գերասիմ Ալավերդյանը համարում է այն, որ 2014 թվականից հետո Հայաստանում կստանան 350-400 հազար տոննա ցորենի արտադրություն, որի արդյունքում կնվազի նաև ներկրումները, որը իր հերթին կբերի հանրապետության ինքնաբավության մակարդակի բարձրացման` 37 տոկոսից կհասցնի 55 տոկոսի:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ