հինգշաբթի, 5 օգոստոսի 2010
Օրենքի նախագծում սահմանվում են իմպլանտացիայի և փոխպատվաստման կարգերը
Այսօր Հայաստանի կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցի թեման կառավարության կողմից «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքում փոփոխությունների նախագիծն էր, որի մասին կառավարության մամուլի կենտրոնում պարզաբանումներ է տվել Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանը:
Նա տեղեկացրել է, որ ներկայում Հայաստանում գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բազմաթիվ կազմակերպություններում և ստոմատոլոգիական պոլիկլինիկաներում իրականացնում են բարձր տեխնոլոգիական բժշկական իմպլանտացիայի ծառայությունները: Եթե անձի հիվանդ օրգանի կամ հյուսվածքի ֆունկցիան հնարավոր չէ փոխարինել բնական օրգանով կամ հյուսվածքով, ապա այն փոխարինվում է արհեստական օրգաններով: Իմպլանտացիան փոխարինում է բացակայող կամ հիվանդ օրգանը կամ հյուսվածքը, իսկ իմպլանտացիայի կարգը, պայմանները և սահմանափակումները որոշվում են ըստ բժշկական ցուցումների` յուրաքանչյուր հիվանդի համար առանձին:
Մանրամասները` աուդիոնյութում