Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլի ասուլիս

չորեքշաբթի, 6 հոկտեմբերի 2010

Հայաստանը 2011թվականին կունենա կայուն, տնտեսական զարգացման բյուջե

Այսօր կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը հայտնել է, որ Հայաստանը 2011 թվականին կունենա կայուն, տնտեսական զարգացման բյուջե։ Ըստ նրա` գալիք տարվա բյուջեի եկամուտները կկազմեն 875 մլրդ դրամ, ինչը էականորեն ավելի կլինի այս տարվա ցուցանիշներից։ Նախարարի տեղեկացմամբ, եկամուտներից 650 մլրդ դրամ կկազմեն հարկային մուտքերը` այս տարվա 570 մլրդ-ի դիմաց։ 2011թ. բյուջեի ծախսային մասը շուրջ 1 տրիլիոն դրամ է, որը 2010թ. համապատասխան ցուցանիշից ավելի է 63 մլրդ դրամով, իսկ բյուջեի դեֆիցիտը կկազմի 148,6 մլրդ դրամ, ինչը էականորեն քիչ է այս տարվա համեմատ։
«2010 թվականին նախատեսված է եղել բյուջեի 6 տոկոսանոց դեֆիցիտ, սակայն տարվա վերջին այն կլինի 5 տոկոս։ Հաջորդ տարվա դեֆիցիտը կլինի 3-3,5 տոկոսի սահմաններում, ինչը միանգամայն դրական երևույթ է։ Սա կարևորագույն խնդիր է, առանց որի զարգացում ապահովել հնարավոր չէ»,- նշել է ֆինանսների նախարարը` ավելացնելով, որ ՀՀ կառավարությունը շարունակելու է գործել այնպես, որ հետզհետե բյուջեի դեֆիցիտը հասնի 2 տոկոսի, որը համարվում է նորմալ ցուցանիշ։ Նախատեսվում է բյուջեի դեֆիցիտը լրացնել ներքին և արտաքին աղբյուրներով։ «Արտաքին աղբյուրները կլինեն այն վարկային միջոցները, որոնք արդեն ծրագրված են, այսինքն` լրացուցիչ արտաքին պարտք չի ավելացվում, իսկ ներքին աղբյուրները կլինեն մեր տնտեսած ռեզերվները»,- ասել է Տիգրան Դավթյանը։
Ըստ նրա` հաջորդ տարի ՀՆԱ-ն կաճի 8 տոկոսով։ «Այս տարի հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը կկազմի 17 տոկոս, իսկ հաջորդ տարի այս ցուցանիշները հստակորեն կավելանան։ Այսինքն` կհասնենք և հնարավոր է` կանցնենք նախաճգնաժամային` 2008 թվականի ցուցանիշներին»,- ընդգծել է Տիգրան Դավթյանը։
ՀՀ ֆինանսների նախարարի խոսքով, այս տարվա դրությամբ Հայաստանի արտաքին պարտքը հասել է ՀՆԱ-ի 42-44 տոկոսի շեմին, որը չի համարվում ռիսկային։ «Պարտքի ռիսկային շեմը 50-60 տոկոսն է, որն արդեն հատել են եվրոպական բազմաթիվ պետություններ։ Իհարկե, մենք չպետք է հասնենք դրան, այլ` լինենք զգույշ»,- ասել է նախարարը։
Տիգրան Դավթյանը` ավելացնելով, որ երկրի անվտանգության սոցիալական պաշտպանվածությանն ուղղված հատկացումները կկազմեն բյուջեով նախատեսված ծախսային մասի` շուրջ 1 տրիլիոն դրամի 25 տոկոսը, իսկ սոցիալ-մշակութային հատկացումները` ծախսային մասի 45 տոկոսը։
Ըստ նախարարի, զգալիորեն ավելանալու են տարբեր ոլորտներին հատկացվող գումարները։ Շուրջ 15 տոկոսով ավելի միջոցներ կհատկացվեն մշակույթի նախարարությանը, 9 մլրդ դրամով կաճեն առողջապահությանն ուղղված հատկացումները, կավելացվեն նաև գիտությանն ու կրթությանը հատկացվելիք միջոցները, որոնք կծառայեն դպրոցաշինությանը և այլ նպատակներով։ Մեծ են լինելու նաև պաշտպանական ոլորտին հատկացվելիք միջոցները, որոնց վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարը մանրամասներ չհաղորդեց։
Լրացուցիչ միջոցներ են հատկացվելու նաև կենսաթոշակների ավելացմանը։ Արդեն նեյեմբերից կենսաթոշակները կավելանան 12 տոկոսով։ Շարունակվելու են ավանդների փոխհատուցմները, որոնց համար հաջորդ տարի հատկացվելու է 1,6 մլրդ դրամ, ավելի` քան նախաճգնաժամային տարուն` 2008 թվականին։
Կավելանան նաև Լեռնային Ղարաբաղին հատկացվող աջակցության գումարները։
Ըստ Հայաստանի ֆինանսների նախարարի, հաջորդ տարի ուսուցիչների աշխատավարձերը կբարձրանան չնչին կերպով։ «Աշխատավարձերի բարձրացում նախատեսել ենք ցածր միջոցներ ունեցող ոլորտներում, օրինակ մշակույթի, գիտության և այլն»,- ասել է Տիգրան Դավթյանը։
Հաջորդ տարի 27 մլրդ դրամ է հատկացվելու աղետի գոտում առկա խնդիրների լուծմանը։
Անդրադառնալով գազի գնի հնարավոր թանկացմանը` Տիգրան Դավթյանը հայտնել է, որ այդ հարցում դեռևս պատասխաններ չեն ստացել ռուսական կողմից, իսկ եթե, այնուամենայնիվ, տեղի ունենան բարձրացումներ, ապա կառավարությունն ունի այդ հարցի լուծման մեխանիզմները։ Տիգրան Դավթյանը հիշեցրել է, որ այս տարվա գարնանը տեղի ունեցած գազի թանկացումը պետությունը մեղմել է` բարձրացնելով նպաստներն ու թոշակները։
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ