Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլի ասուլիս

հինգշաբթի, 28 հոկտեմբերի 2010

Սահմանվել է արոտավայրից և խոտհարքից օգտվելու կարգը

Կառավարությունը պարզեցնում է արոտավայրերը, խոտհարքները գյուղացիներին տրամադրելու գործընթացը։ Այդ առնչությամբ այսօր ՀՀ կառավարության նիստում հաստատվել է «Արոտավայրի և խոտհարքի օգտագործման մասին» որոշման նախագիծը։ Նիստին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը նշել է, որ գյուղացին հողատարածքների օգտագործման համար հայտարարված մրցույթում հաղթելու դեպքում պետք է կնքի բնօգտագործման պայմանագիր։ Այսինքն` գյուղացին ստիպված չի լինի գործ ունենալ Անշարժ գույքի և կադաստրի պետական կոմիտեի, Նոտարական գրասենյակի հետ։ Ավելին` գյուղացին ազատվում է որոշակի վճարումներ կատարելուց։ Գևորգ Դանիելյանի խոսքով, կկրճատվեն վարչարարության հետ կապված ծախսերը և բյուրոկրատական քաշքշուկները։ Ըստ նրա` այս որոշումն իր նկատելի ազդեցությունը կունենա։
«Բնակչությանը մատուցվող ծառայությունը պետք է հնարավորինս լինի մատչելի, ինչպես նաև զերծ լինի կոռուպցիոն ռիսկերից։ Այդ պարագայում, բնականաբար, վարչարարության լծակները հնարավորության սահմաններում պետք է սահմանափակվեն։ Կառավարությունն այդ ուղղությամբ մի քանի քայլ արդեն կատարել է։ Այս որոշման նախագիծը նույնպես ուղղված է դրան»,-ասել է Գևորգ Դանիելյանը։
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ