Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլի ասուլիս

հինգշաբթի, 11 նոյեմբերի 2010

Ծրագիրն այսուհետ առավել հասանելի կլինի մարզերի երիտասարդներին

Կառավարության այսօրվա նիստում որոշում է կայացվել «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրում կատարել մի շարք փոփոխություններ` ի նպաստ մարզերի երիտասարդների։
Համաձայն այդ փոփոխությունների` պետությունը մարզի երիտասարդների համար սուբսիդավորման ընդհանուր չափաքանակը հասցրել է 4 տոկոսի` նախկին 2 տոկոսի փոխարեն, կանխավճարի չափը նախկին 30 տոկոսի փոխարեն իջեցվել է մինչև 10 տոկոսի, իսկ գրավի առարկայից բացի նախատեսվում է ընդունել նաև երաշխավորագրեր խոշոր` առաջին 300 խոշոր հարկատուների ցանկում ներառված ընկերությունների կողմից։
Նիստին հաջորդած ասուլիսի ժամանակ, ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը նշել է, որ այդ փոփոխություններն էական աջակցություն են պետության կողմից։ Նախարարության հաշվարկներով, հիփոթեքային վարկավորման տոկոսադրույքը մարզերում այսուհետև կկազմի 6.5-7 տոկոս, որը, Տիգրան Դավթյանի գնահատմամբ, բավականին լավ տոկոսադրույք է, այդ թվում նաև միջազգային չափանիշներով։
«Երբ կառավարությունը մի քանի ամիս առաջ հաստատեց այդ ծրագիրը, մենք ասացինք, որ սահմանելու ենք համապատասխան չափանիշներ, սակայն այդ չափանիշները, կախված ծրագրի իրականացման գործընթացից, պարբերաբար կճշգրտվեն և կհամապատասխանեցվեն այն պահանջարկին, որը կառաջանա այս կամ այն պահին»,- ասել է նախարարը` հավելելով, որ ծրագիրն ամբողջ ծավալով է իրականացվում և ներկայում 1,1 մլրդ դրամ ծավալի վերաֆինանսավորում է իրականացվել, որի արդյունքում այս ծրագրի շրջանակում արդեն կան 137 տրամադրված վարկեր։
Տիգրան Դավթյանի խոսքով` ծրագիրը կայացել է, և ամսեամիս օգտվողների շրջանակն ավելի է ընդլայնվում։
«Այսօրվա փոփոխություններն ուղղված են մարզերում այս գործընթացն ավելի ակտիվացնելուն։ Այս 137 վարկերի շրջանակներում, ինչպես և ենթադրում էինք, հիմնական ծանրաբեռնվածությունը դեպի Երևան էր տեղափոխվել, և մարզերի` այդ ծրագրում ընդգրկվածությունը բավարար չէր. 99 վարկ տրամադրվել է մայրաքաղաքի երիտասարդներին, 38-ը` մարզի բնակիչներին։ Այս ցուցանիշը մեզ չի կարող գոհացնել։ Այսօրվա որոշման նպատակը մարզերի համար լրացուցիչ խթաններ և լրացուցիչ` ավելի լավ պայմաններ ստեղծելն է։ Այս փոփոխությունները համապատասխանում են մեր կառավարության վարած քաղաքականությանը, որի հիմնական նպատակն է համայքների հավասարաչափ զարգացումը»,- ասել է նախարարը։
Օրակարգի մեկ այլ հարցով հավանություն է տրվել «Պետական ներքին ֆինանսական հսկողության ռազմավարություն» հայեցակարգին, որի վերաբերյալ ևս պարզաբանումներ է ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը։
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ֆինանսաների նախարար Տիգրան Դավթյանը նշել է, որ դա կարևորագույն ինստիտուցիոնալ համակարգ է, որը պետական կառավարման համակարգում պարտադիր պետք է ներդրվի։ Նրա տեղեկացմամբ, այդ հայեցակարգը բավականին երկար քննարկումների և փորձագիտական գնահատականների արդյունքում է ձևավորվել։ Հարցին ներգրավված են եղել Եվրամիության և միջազգային տարբեր կառույցների փորձագիտական խմբեր։
«Այս տարբերակը, որին ՀՀ կառավարությունն այսօր հավանություն տվել, ըստ էության, համահունչ է եվրոպական չափանիշներին։ Հայեցակարգը ենթադրում է, որ պետական կառավարման համակարգում պետք է ձևավորվի ներքին աուդիտի համակարգ։ Սա իրականացնում է երեք հիմնական գործառույթ` ֆինանսական կառավարում, հսկողություն և անկախ ներքին աուդիտ։ Վերջինս կապահովի ֆինանսական հսկողությունը, թափանցիկությունը և ֆինասական ռեսուրսների արդյունավետ կառավարումը»,- ասել է նախարարը։
Տիգրան Դավթյանի խոսքով, հիմնական նպատակն այն է, որ այս համակարգի ներդրումը կենտրոնացված կոորդինացվի, բայց ապակենտրոնացված իրականացվի։
«Կոորդինացված կառավարումը կիրականացնի ՀՀ ֆինանսների նախարարությունը. դա կլինի մեթոդական կառավարում, մոնիտորինգ և վերահսկողություն։ Այսինքն` ֆինանսների նախարությունը կսահմանի խաղի կաննոններ, որոնցով տվյալ կառույցը պետք է առաջնորդվի, կհսկի թե այդ խաղի կանոններն ինչպես են իրականացվում պետական կառավարման մարմիններում։ Բայց յուրաքանչյուր կառույցի ներքին աուդիտը պետք է ապակենտրոնացված իրականացվի այդ կառույցի կողմից` ինքնուրույն։ Այդ առումով նրանց ազատությունը մեծանում է, մեծանում է նաև պատասխանատվությունը»,- ասել է նախարարը` հույս հայտնելով, որ այս համակարգի ներդրումը կնպաստի պետական կառույցների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ