Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլի ասուլիս

հինգշաբթի, 18 նոյեմբերի 2010

Ստեղծվել է միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին հարող տարածքներում առևտրի և սպասարկման օբյեկտների նախագծային լուծումների կատալոգ

Կառավարության նիստում այսօր հավանության է արժանացել միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին հարող տարածքներում առևտրի և սպասարկման օբյեկտների նախագծային լուծումների կատալոգի ներդրման մասին որոշման նախագիծը, որի շուրջ պարզաբանումներ է տվել քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը:
Նրա խոսքով որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ավտոմայրուղիներում հարող տարածքներում իրականացվող առևտրի և սպասարկման օբյեկտների անկանոն և տարաբնույթ կառուցապատումը կանոնակարգելու և քաղաքաշինական ճարտարապետական միասնական լուծումներով միջավայր ձևավորելու անհրաժեշտությամբ: Նախարարը տեղեկացրել է, որ այդ կատալոգում ներառված են թվով տասը առևտրի և սպասարկման օբյեկտների նախագծային առաջարկներ ճարտարապետահատակագծային, սկզբունքային և ճակատների հնարավոր այլընտրանքային լուծումների դասակարգմամբ:
Սույն նախագծով առաջարկվում է մայրուղիներին հարող տարածքներում իրականացվող կառուցապատումն իրականացնելիս առաջնորդվել կատալոգում ներառված նախագծային լուծումներով: Այդ դեպքում միայն քաղաքաշինության նախարարության հետ շենք-շինությունների նախագծերը համաձայնացնելու անհրաժեշտություն չի առաջանա:
Վարդան Վարդանյանը պարզաբանումներ է տվել նաև սպասարկման օբյեկտների հաստատված նախագծերում էական փոփոխություններ կատարելու հարցի մասին: Ըստ նրա, կառուցապատողը կարող է փոփոխություններ կատարել կատալոգում ամրագրված նախագծերում, սակայն պարտադիր պայման է օբյեկտի կոնստրուկտիվ համակարգը չխաթարելը: Քաղաքաշինության նախարարը վստահեցրել է. «Գործող սպասարկման օբյեկտները չեն քանդվելու բնականաբար խոսքը վերաբերվում է հիմնական կառույցներին: Իսկ եթե կառուցապատողը ցանկանում է սեփական նախագծով կառուցել, ապա այն պետք է պարտադիր կերպով համաձայնեցնի քաղաքաշինության նախարարության հետ»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ