Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլի ասուլիս

երկուշաբթի, 14 մարտի 2011

Էլեկտրոնային կառավարման համակարգում նորամուծությունները շարունակվում են

Կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցած այսօրվա ճեպազրույցի թեման “Էլեկտրոնային կառավարում. նորամուծություններ էլեկտրոնային կառավարաման համակարգում”, որի շուրջ պարազաբանումներ է տվել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը:
Բանախոսը նշել է, որ էլեկտրոնային կառավարումը ոչ միայն ՀՀ Կառավարության, այլ նաև ՀՀ Նախագահի նախընտրական ծրագրի կարևորագույն դրույթներից է և նպատակ ունի հասարակության համար թափանցիկ դարձնել Կառավարության գործունեությունը ու պարզեցված ծառայություններ մատուցել գործարար շրջանակներին: Դավիթ Սարգսյանի խոսքով արդեն կան առաջին դիմումատուները մասնավորապես քաղաքաշինության ոլորտում:
Լիցենզավորման վճարը առայժմ իրականացվելու է բանկային վճարումների միջոցով, իսկ մեկ ամսվա ընթացքում արդեն պատրաստ կլինի քարտային փոխանցումների տարբերակը:
www.e-gov.am կայքի միջոցով արդեն իրականացվում է մի շարք էլեկտրոնային ծառայություններ, որոնք են լիցենզիաների ընդունումը, հարկային հաշվետվությունների էլեկտրոնային կերպով ներկայացումը: Կայքում գործում է համակարգ, որտեղ հնարավորություն է ստեղծված էլեկտրոնային կերպով պատենտների, ապրանքային նշանների գրանցումը ՀՀ մտավոր սեփականության գործակալությունում:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարը նշել է, որ “Առաջիկա շաբաթների ընթացքում ձեզ ենք ներկայացնելու էլեկտրոնային պետական ռեգիտրի համակարգը, որի միջոցով բիզնեսը հնարավորություն կստանա գրանցել կազմակերպություններ էլեկտրոնային կերպով 15-20 րոպեների ընթացքում”:
Դավիթ Սարգսյանը անդրադարձել է նաև www.e-gov.am կայքի ստեղծումից ի վեր արձանագրված մյուս ձեռքբերումներին:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ