Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլի ասուլիս

երկուշաբթի, 28 մարտի 2011

Միասնական տեղեկատվական համակարգը կկարգավորի կենսաթոշակառուների մասին տեղեկությունները

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում շուտով կգործարկվի միասնական տեղեկատվական համակարգ, որի միջոցով էլ կկարգավորվեն կենսաթոշակառուների վերաբերյալ տեղեկությունները։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կառավարության մամուլի կենտրոնում այս մասին տեղեկացրել է նախարար Արթուր Գրիգորյանը։ "Տեղեկություններ կստանանք նաև մեկ այլ բազայից, որից կճշտվի քաղաքացու տեղաշարժը հանրապետութունում և դրանից դուրս"
,- նշել է նախարարը` ավելացնելով, որ համակարգը բացառելու է պաշտոնյայի կողմից հնարավոր որևէ միջամտություն։ Արթուր Գրիգորյանը նաև տեղեկացրել է, որ եթե լինեն դեպքեր, որ կենսաթոշակառուն մահացած է, բայց տեղի է ունեցել վճարում, ապա վճարող մարմինը տեղեկությունը ստանալուց հետո պարտավոր կլինի դիմել իրավապահ մարմիններին։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շուտով ՀՀ կառավարություն պետք է ներկայացնի 2010թ. դեկտեմբերին Ազգային ժողովի կողմից ընդունված կենսաթոշակային բարեփոխումների փաթեթում ներառված 49 օրենքների բոլոր ենթաօրենսդրական ակտերը, որոնք նախատեսվում է, որ կգործեն այս տարվա ապրիլից։ Այս առումով նախարարը հույս է հայտնել, որ իրականացված լուրջ աշխատանքները հնարավորություն կտան մի շարք խնդիրներ կարգավորել։
Այդ բարեփոխումների շրջանակում Արթուր Գրիգորյանը հատկապես կարևորել է զինվորական կենսաթոշակ ստացող անձանց տրվող հավելումների ու դրամական տարբեր օգնությունների փոխարեն տրվող միասնական օժանդակությունը, որն էլ կիրականացնի մեկ մարմին։

Մանրամասները` աուդիոնյութում
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ