Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլի ասուլիս

հինգշաբթի, 14 ապրիլի 2011

Հաստատվել է արոտավայրերի ու խոտհարքերի օգտագործման կարգը

ՀՀ Կառավարության նիստին հաջորդող ճեպազրույցի ընթացքում գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը պարզաբանումներ է տվել «Հայաստանի Հանրապետությունում արոտավայրերի և խոտհարքերի օգտագործման կարգը սահմանելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ: Ըստ նախարարի, Հանրապետությունում կա 1մլն 118 հազար հա արոտավայրեր, որոնց ընդամենը 30 տոկոսն է արդյունվետ օգտագործվում, իսկ անասնապահության զարգացման համար ամենագլխավոր պայմանը կերային բազայի ապահովումն է: Անասնագլխաքանակի կերային բազան ապահովելու համար շահագործում են համայնքային տարածքները, որոնք երկար տարիներ օգտագործման ընթացքում դեգրադացվել են և այլևս պիտանի չեն: Ըստ Սերգո Կարապետյանի, լեռնային արոտավայրերի արդյունավետ օգտագործման դեպքում Հայաստանը կունենա էժան կերային կուլտուրաներ, ինչը մեծապես կնպաստի, ինչպես կաթի այնպես էլ մսի ինքնարժեքի իջեցմանը:
Որոշման նախագծով նախատեսվում է կազմել արոտավայրերի օգտագործման պլաններ, որոնցով պետք է նախատեսվի անասնագլխաքանակը, արոտավայրերը բաժանվեն մասերի, որտեղ հերթականությամբ պետք է արածեցնել անասուններին, պետք է այդ արոտավայրերում կատարել ջրարբիացման աշխատանքներ: Նրա հավաստիացմամբ արատովայրերի ու խոտհարքերի կիրառման այս ձևը բավականին արդյունավետ է լինելու և նպաստելու է հանրապետությունում անասնագլխաքանակի և գյուղացիական տնտեսությունների ավելացմանը:

 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ