Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլի ասուլիս

երկուշաբթի, 18 ապրիլի 2011

Տրվել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կառավարիչների (մենեջերների) ամենամյա մրցույթի մեկնարկը

Այսօր ՀՀ կառավարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետի հովանու ներքո ստեղծված Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի կառավարիչների (մենեջերների) ամենամյա մրցանակաբաշխության այս տարվա մրցույթի մեկնարկի մասին պարզաբանումներ են տվել ՀՀ վարչապետի օգնական Վարդան Նիկոյանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը և «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Մրցանակաբաշխության գաղափարը ծնվել է դեռևս 2 տարի առաջ, երբ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Սինոփսիս Արմենիա ընկերություն: Մրցույթի նպատակն է աջակցել Հայաստանի ՏՏ ոլորտում առկա մենեջերների որակավորման բարձրացմանը, ինչպես նաև մենեջմենթի, աշխատանքի կազմակերպման բարելավմանը` հանրապետության տարբեր ընկերություններում աշխատող մենեջերներին հնարավորություն տալով մասնակցել վերապատրաստման դասընթացների աշխարհի բարձր վարկանիշ ունեցող համալսարաններում:
Խոսելով մրցանակաբաշխության կարևորության մասին` ՀՀ վարչապետի օգնական Վարդան Նիկոյանը նշել է. «ՏՏ ոլորտը Հայաստանի Հանրապետությունում վերջին մի քանի տարիներին էապես զարգացում է ապրում: Այդ ինչպես կառավարության հոգածության, այնպես էլ մասնավոր հատվածի արդյունավետ աշխատանքի արդյունք է»:
Մրցանակաբաշխության նախաձեռնողը «Սինոփսիս Արմենիա» ընկերությունն է, հովանավորը` «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը: Վերապատրաստման դասընթացների կազմակերպման նպատակով ընկերությունը հատկացրել է շուրջ 20 միլիոն դրամ:
Համաձայն մրցանակաբաշխության ծրագրի` յուրաքանչյուր տարեսկզբին ՀՀ կառավարության կողմից հայտարարվում է մրցույթ` ի հայտ բերելու ՏՏ ոլորտի ընկերություններում աշխատող լավագույն 3 մենեջերներին, ովքեր կմեկնեն համալսարան մենեջմենթի կուրսերի: Մրցանակաբաշխությունում հաղթող մենեջերները չեն մասնակցի առնվազն հաջորդ 3 տարիների մրցույթին:
Այս տարվա մրցանակաբաշխության հաղթող 3 մենեջերները 15-օրյա վերապատրաստման դասընթաց կանցնեն Սթենֆորդի Համալսարանում (Stanford Executive Institute) օգոստոս ամսին: Երեք թեկնածուների վերապատրաստման վարձավճարը կազմում է շուրջ 50 հազար ԱՄՆ դոլար:
Մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել առավելագույնը 50 աշխատող ունեցող, Հայաստանի Հանրապետությունում գրանցված տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մինչև 40 տարեկան մենեջերները: Ընտրության ժամանակ հաշվի են առնվելու թեկնածուի կրթությունը, ղեկավարման փորձը, անգլերենի հմտությունները, ինչպես նաև կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերում ներգրավվածությունը:
Մրցանակաբաշխությանը մասնակցելու համար հայտերի մասնակցության ձևաթուղթը (տես http://www.gov.am/am/announcements/) և ղեկավարի երաշխավորագիրը, պետք է ներկայացվեն bestit@gov.am էլ. հասցեին: Դիմումների վերջնաժամկետը ս/թ ապրիլի 30-ն է:
«Այս մրցանակաբաշխությամբ մասամբ լուծվում է մի չափազանց կարևոր խնդիր. ՏՏ ոլորտի մենեջերները բարձրակարգ վերապատրաստում են անցնում, որի շնորհիվ մի շարք ընկերություններ մոտ ապագայում կարող են ավելացնել իրենց արդյունավետությունը»,- նշել է մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահ, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ տնօրեն Հովիկ Մուսայելյանը:
««Լավագույն մենեջեր» նախաձեռնության նպատակն է մեր երկրի մրցակցային առավելության գրավական հանդիսացող ամենակարևոր ճյուղերից մեկում` ՏՏ ոլորտում, բարձրացնել կառավարման մակարդակը: Արդյունավետ կառավարումը մեր երկրի ապագա աճը պայմանավորող առանցքային գործոն է, հետևաբար, մենք պարտավոր ենք աջակցել նման կարևորության ազգային նախագծին` խրախուսելով ՏՏ ոլորտի հետագա զարգացումը: Այս նախաձեռնության շնորհիվ իրենց գիտելիքները հարստացրած մենեջերները դրանք կփոխանցեն նաև իրենց շուրջը գտնվողներին` ընդլայնելով այդ գիտելիքների հասանելիության շրջանակը», - ասում է մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամ, «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Մանրամասները աուդիոնյութում
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ