Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլի ասուլիս

ուրբաթ, 20 մայիսի 2011

ԱԱՀ-ն հանվում է գյուղատնտեսության մեջ օգտագործվող ներկրվող ռեսուրսներից

Հայաստանի Հանրապետության կառավարության նիստում այսօր ընդունվել է որոշման նախագիծ «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»: Նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում հարցի վերաբերյալ պարզաբանումներ է տվել Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ով նշել է, որ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ագրարային ոլորտի նկատմամբ մեր պետության որդեգրած քաղաքականությամբ:
Նրա խոսքով` ճյուղի զարգացման համար պետք է ապահովել գյուղատնտեսության մեջ օգտագործվող ռեսուրսների մատչելիութունը. մասնավորապես խոսքը վերաբերում է գյուղատնտեսական տեխնիկային, դրանց պահեստամասերին, թունաքիմիկատներին, պարարտանյութերին, որոնք հիմնականում ներկրվում են արտերկրից:
Ինչպես նշել է նախարարը, սույն օրենքի փոփոխությամբ ներմուծվող գյուղտեխնիկան, մշակաբույսերի սերմերը, պարարտանյութերը, թունաքիմիկատներն ազատվում են ավելացված արժեքի հարկից:
«Դա կբերի բուսաբուծության զարգացմանը մեր երկրում և վերջին հաշվով գյուղատնտեսական մթերքների գների իջեցմանը շուկայում, որովհետև վաճառքի ժամանակ արտադրանքի վրա հաշվառվում էր ԱԱՀ-ն»,- նշել է գյուղատնտեսության նախարարը:
Սերգո Կարապետյանը կարևորել է գյուղատնտեսական տեխնիկայի պարկի թարմացմանը: «Գիտեք` մեր երկրում գյուղատնտեսական տեխնիկան շատ հնացած է, որը գալիս է դեռ խորհրդային տարիներից, և թարմացման կարիք կա, և գների բարձր լինելու պատճառով տնտեսվարող սուբյեկտները հնարավորություն չունեն թարմացնելու իրենց տեխնիկան»,- ավելացրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարը:

Մանրամասները` աուդիոնյութում
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ