Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլի ասուլիս

ուրբաթ, 20 մայիսի 2011

Պարզեցվել են անշարժ գույքի պետական գրանցման ընթացակարգերը

Կառավարության այսօրվա նիստին հաջորդած մամուլի ասուլիսում ՀՀ ԿԱ առընթեր անշարժ գույքի պետական կադաստրի պետի տեղակալ Աշոտ Մուսայանը ներկայացրել է կառավարության հավանությանն արժանացած գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքում փոփոխություններ կատարելու, քաղաքացիական ծառայության աշխատողների վարձատրության վերաբերյալ օրենքում փոփոխություններ կատարելու, ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքների նախագծերը:
Էական փոփոխություններ են կատարվել անշարժ գույքի պետական գրանցման մասին օրենքի նախագծում: Մինչ այժմ իրավունքի գրանցումը իրականացվել է տարածքային ստորաբաժանումների միջոցով, որոնք իրականացնում են գրեթե ողջ ընթացակարգերը: Այժմ ներդրվում է նոր կարգ, ըստ որի քաղաքացիների կողմից փաստաթղթերի հետ միասին դիմումներն ընդունվելու են սպասարկման գրասենյակներում: Բանախոսի խոսքով դրա նպատակն է քաղաքացիների սպասարկումը հեշտացնելը, քաղաքացիների և գրանցում իրականացնող պաշտոնատար անձանց քաղաքացիների հետ շփումը բացառելու նպատակով, դրանով իսկ նվազեցվելու են կոռուպցիոն ռիսկերը: Այսինքն քաղաքացին որևէ առնչություն չի ունենալու իրավունքը գրանցող պաշտոնյայի հետ: Սպասարկման գրասենյակն ընդունում է փաստաթուղթը, էլեկտրոնային կարգով, փաստաթղթերը ներկայացնում է տարածքային ստորաբաժանում, գրանցում իրականացնող պաշտոնական անձը համապատասխանության դեպքում իրավունքը գրանցում է, իսկ անհամապատասխանության դեպքում մերժում է և նույն ճանապարհով հետ վերադարձնում սպասարկման գրասենյակ: Նույն ընթացակարգերով իրականացվում է իրավունքի գրանցումը: «Քաղաքացին Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կարող է դիմել մեր տարածքային ստորաբաժանում և այդտեղ իրավունքի գրանցում կատարել: Այստեղ հիմք է դրվում էլեկտրոնային համակարգերի միջոցով դիմումների ընդունման և գրանցման համար: Քաղաքացին կարող է Էլեկտրոնային կարգի միջոցով ներկայացնել դիմումը, որի հիման վրա կկատարվի գրանցում կամ կապահովվի տեղեկատվության տրամադրում», - նշել է բանախոսը:
Հստակեցվել են փաստաթղթերի ցանկը, որոնք պետք է ներկայացվեն իրավունքի գրանցում ստանալու համար:

Մանրամասները` աուդիոնյութում

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ