Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլի ասուլիս

հինգշաբթի, 13 հոկտեմբերի 2011

Արտակ Շաբոյան «օրենսդրական դաշտը հնարավորություն է տալիս առավել արդյունավետ աշխատել մրցակցության խնդիրների լուծման ուղղությամբ»

«Մեզ հաջողվել է բազմաթիվ խնդիրներ բացահայտել, որը պայմանավորված է նրանով, որ այս տարվա ընթացքում իրականացվել են օրենսդրական փոփոխություններ: Զգալիորեն փոփոխվել է տնտեսական մրցակցության մասին օրենքը, որը նոր գործիքներ և մեխանիզմներ է տվել հանձնաժողովին»,-այս մասին կառավարության այսօրվա նիստին հաջորդած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, ով հայտնել է, որ այն ոլորտներում, որտեղ բացահայտվել են չարաշահումներ հարուցվել են վարույթներ և դրանց արդյունքում կայացվել են համապատասխան որոշումներ: Ըստ ՏՄՊՊՀ նախագահի` այս տարի հանձանաժողովը 9 ամիսների կտրվածքով պատասխանատվության միջոցների վերաբերյալ կայացրել է 86 որոշում, այն դեպքում, երբ նախորդ տարիներին այդ թիվը չէր գերազանցում 30-ը:
Անդրադառնալով ֆինանսկան տուգանքներին` Արտակ շաբոյանը նշել է . «այս տարվա 9 ամիսների ընթացքում տնտեսվարող սուբյեկտները հակամրցակցային գործունեության համար տուգանվել են մոտ 230մլն դրամի չափով` 2010թ.` 37 մլն, 2009թ.` 10 մլն և 2008թ. 9 մլն համեմատ»: Հոկտեմբեր ամսվա վերջին կազմված տուգանքների թիվը կհասնի 150 մլն դրամ, 2010թ. 20 մլն դրամի փոխարեն:
«2011թ. բողոքարկվել է հանձնաժողովի թվով 19 որոշում, որոնցից 8-ի գծով դատարանները արդեն հօգուտ հանձնաժողովի կայացրել են վճիռներ»,- նշել է բանախոսը:
ՏՄՊՊՀ նախագահը ավելացրել է նաև, որ եղել են կազմակերպություններ, որոնք նախորդ տարիներին ձվի շուկայում իրականցրել են չարաշահումներ և իրականացրել են հակամրցակցկային գործողություններ: Դրանցից է «Լուսակերտի» թռչնաֆաբրիկան, որը 2007 թ. տուգանվել է 40 մլն դրամի չափով: 2011թ. խախտումը կրկնվել է. տնտեսվարողը շարունակել է հակամրցակցային գործողություններ իրականացնելը և ՏՄՊՊՀ-ի կողմից այդ կազմակերպությունը տուգանվել է 100 մլն դրամի չափով:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ