Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլի ասուլիս

երկուշաբթի, 24 հոկտեմբերի 2011

Մեկնարկել է «ԱՐԻԱԼ» լազերային բարձր հաճախականային գիտահետեազոտական գծային արագացուցչի կառուցման աշխատանքները

Կառավարության մամուլի կենտրոնում այսօր լրագրողների հետ է հանդիպել Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, ով ներկայացրել է Միջազգային գիտական և գիտատեխնիկական ոլորտում 2011 թ.: Հիմնական ձեռքբերումները:
Նա մասնավորապես նշել է, որ «Քենդլ» նախագծի շրջանակում մեկնարկել են «ԱՐԻԱԼ» լազերային բարձր հաճախականային գիտահետեազոտական գծային արագացուցչի կառուցման աշխատանքները, որը նախատեսվում է շահագործման հանձնել 2013 թվականի գարնանը: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում տեղեկացրեց Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը ավելացնելով, որ արագացուցչի կառուցման աշխատանքներն ընթանում են գերմանական «Դեզի» ընկերության հետ համագործակցության միջոցով, որը հայկական կողմին անհատույց տրամադրել է 3 մլն եվրո արժողությամբ գերժամանակակից սարքավորումներ: Սամվել Հարությունյանի խոսքով Քենդլ նախագծի շրջանակում համագործակցության պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ Շվեյցարիայի Պաուլ Շերերի անվան ինստիտուտի հետ:
Գերմանական եւ շվեյցարական կողմերի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյուքնում առաջիկա 2-3 տարիների ընթացքում կկազմակերպվեն երիտասարդ մասնագետների վերապատրաստման ծրագրեր վերը նշված գիտական կենտրոններում:
«Արագացուցչի կառուցումից հետո, համոզված եմ կունենանք թռիչքային զարգացում գիտության ասպարեզում: Դրան կնպաստեն նաեւ մի շարք այլ պետություններիª Ֆրանսիայի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Իտալիայի եւ այլ երկրների գիտահետազոտական կենտրոնների հետ ձեռք բերված համագործակցության պայմանավորվածությունները», - ասել է Սամվել Հարությունյանը:
Այս տարի միջազգային համագործակցության արդյունքում համաֆինանսավորման սկզբունքով կազմակերպվել եւ իրականացվել են գիտական ծրագրերի մրցույթներ հիմնարար հետազոտությունների բելառուսական հանրապետական հիմնադրամի, Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի, ռուսաստանյան հումանիտար գիտությունների հիմնադրամի հետ: Այս պահին ամփոփված են Բելառուսի հետ անցկացված մրցույթի արդյունքները, ինչի արդյունքում ֆինանսավորման են երաշխավորվել համատեղ 17 գիտական ծրագրեր:
Հետագայում նախատեսվում են մրցույթներ Գերմանիայի, Իտալիայի, Շվեյցարիայի հետ այդ թվում ինովացիոն ծրագրեր ֆինանսավորելու համար:
Սամվել Հարությունյանի գնահատականներով 2012 թվականին Հայաստանի պետական բյուջեից գիտությանն ուղղվող միջոցներն այս տարվա համեմատ կավելանան 7 տոկոսով եւ կկազմեն 10,3 մլրդ դրամ: Այդ միջոցներն հիմնականում ուղղվելու են ոլորտի աշխատողների աշխատավարձերի բարձրացմանը և միջազգային համագործակցության խթանմանը: «Գիտության վրա ծախսված յուրաքանչյուր մեկ դոլարը վերադարձնում է երկու դոլար: Գումարներ կներդրվեն նաև ինովացիոն բնույթի ծրագրեր ֆինանսավորելու համար»,- նշել է Հայաստանի կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահը:
Սամվել Հարությունյանի խոսքով` պետությունն այսօր մեր երկրում ֆինանսավորում է գիտության զարգացման 70-75 տոկոսը նախորդ տարվա 85 տոկոսի դիմաց, իսկ մյուս մասը կազմում են մասնավոր ներդրումները: «Որքան պետությունը շատ է մասնակցում գիտության զարգացմանը, այնքան պետության զարգացման տեմպերը դանդաղում են: Օրինակ` Ֆինլանդիայում կառավարությունը գիտության զարգացման 7 տոկոսն է ֆինանսավորում, հիմնական մասը ֆինանսավորվում է մասնավորների կողմից»- ընդգծել է Սամվել Հարությունյանը կարևորելով մասնավոր ներդրումների ավելացումը գիտության ասպարեզում:
Ըստ նրա` գիտության զարգացման նպատակով իրականացվում են նաեւ դրամաշնորհային ծրագրեր: Գիտական ծրագրերի 35 տոկոսը ղեկավարում են մինչև 35 տարեկան երիտասարդ գիտնականները, որոնց թիվը, Սամվել Հարությունյանի խոսքով, բավականին շատ է և որոնց հետ գիտական ասպարեզում մեծ հույսեր են կապում:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ