Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլի ասուլիս

չորեքշաբթի, 2 նոյեմբերի 2011

Փորձագետ. «Փոքր և միջին բիզնեսի հարկային բեռը Հայաստանում շատ մեծ է»

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի երկրորդ նիստը` վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ: Նիստին հաջորդած ճեպազրույցի ընթացքում խորհրդի անդամներ «Գործարար շահերի պաշտպանության ցանց» Հասարակական կազմակերպության համակարգող Գագիկ Պողոսյանը և «Հայաստանի տրասպորտային առաքողների միության» Հասարակական կազմակերպության նախագահ Եղիշե Հովհաննիսյանը:
«Փոքր և միջին բիզնեսի հարկային բեռը Հայաստանում շատ մեծ է», - նշել է Գագիկ Պողոսյանը որպես օրինակելի փորձ մատնանշելով այն երկրները, որոնք Փոքր և միջին բիզնեսի զարգացումը հռչակել են գերակա ուղղություն, ինչպես Հայաստանը, սակայն սկսնակ ձեռնարկատերերի համար բարենպաստ պայմաններ են ստեղծում դրա զարգացման համար, ազատում են հարկերից
Հարցին, թե Հայաստանում ՓՄՁ զարգացմանը նպաստող քաղաքականություն վարվո՞ւմ է, Գագիկ Պողոսյանը պատասխանել է. «Եթե մենք ասենք, որ ոչինչ չի արվում, սխալ կլինի: Հենց այս խորհրդի ստեղծումը դրական քայլ է»:
Բանախոսը նշել է , որ խորհրդի անդամները ոլորտի զարգացման համար առաջ են քաշել և միջնաժամկետ և գլոբալ հարցեր:
Ըստ նրա` այդ խնդիրը փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի օրակարգային հարցերից է, և իրենք անում են հնարավորը` առնվազն օրենսդրորեն միջին բիզնեսի հոգսերը թեթեւացնելու համար:
Նշենք, որ Խորհրդի կազմում ընդգրկված են պետական մարմինների, գործարար համայնքի, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև ոլորտի շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ