Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլի ասուլիս

չորեքշաբթի, 28 դեկտեմբերի 2011

Հանրապետությունում արձանագրվել է կոռուպցիոն ռիսկերի նվազում

Կառավարության կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարության իրականացման արդյունքներով Հանրապետությունում 2010 թվականին 2008-ի համեմատ արձանագրվել է կոռուպցիոն ռիսկերի 5 տոկոս նվազում: Այս մասին կառավարությունում հրավիրված ասուլիսում տեղեկացրեց փորձագետ Արմեն Խուդավերդյանը: 2011-ի վիճակագրական տվյալները դեռևս ամփոփվում են և կներկայացվեն հաջորդ տարեսկզբին: «Կոռուպցիոն դրսևորումները նվազել են հիմնականում առողջապահության, պետավտոտեսչության, հարկային ծառայության ոլորտներում, որտեղ մշտապես արձանագրվել են մեծածավալ կոռուպցիոն դրսևորումներ»,- ասաց Խուդավերդյանը: Նա նշեց, որ 2011-ի առաջին կիսամյակում կոռուցիայի դեպքերի բացահայտման քանակը 2010-ի նոււյն ժամանակահատվածի համեմատ ավելացել է երկու անգամ՝ 86-ով, ինչն ունի նաև կանխագելիչ բնույթ:
Վարչապետի օգնական Եղիշե Կիրակոսյանի խոսքով՝ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման ընթացքը գտնվում է նաև միջազգային կազմակերպությունների, մասնավորապես Եվրոպայի խորհրդի շրջանակներում գործող «Գրեկօ» միջազգային հակակոռուպցիոն խմբի, «Թրանսփերընսի ինթերնեյշնլ»-ի մոնիթորինգի ներքո: Ստեղծվել է ինստիտուցիոնալ բազա, որով էլ իրականացվում է մեր երկրի հակակոռուպցիոն քաղաքականության ռազմավարությունը: Եղիշե Կիրակոսյանը կարևորելով կոռուպցիայի կանխարգեման ուղղությամբ տարվող աշխատանքները՝ ընդգծեց, որ այդ համատեքստում մեծ նշանակություն կունենա հաջորդ տարեսզկիբից գործող Հանրային ծառայության մասին օրենքը: Նախատեսվում է ստեղծել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով, որով կհայտարարագրվեն վերջիններին պատկանող գույքն ու եկամուտները և դրանք հասանելի կդարձվեն հասարակությանը:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ