Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլի ասուլիս

չորեքշաբթի, 18 հունվարի 2012

Կրթության և գիտության ոլորտում բարեփոխումները շարունակվում են

Կառավարությունում այսօր լրագրողների հետ հանդիխպել է Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով ներկայացրել է իր ղեկավարած գերատեսչության կողմից 2012թ իրականացվելիք ծրագրերը:
Ըստ նախարարի 2012թ-ին կրթության բնագավառում ոչ միայն նոր միջոցառումներ, քայլեր են ձեռնարկվելու, այլև կրթության ոլորտի առանձնահատկություններից՝ շարունակական բարեփոխումներից, ելնելով, ավարտին կհասցվեն 2010-2011թթ-ին սկսված գործընթացները: Նախարարը նշել է, որ ոլորտում կշարունակի թիրախային մնալ կրթության որակի, մատչելիության, սոցիալական բեռի թեթևացման խնդիրները, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարը: «Սրանք են այն ուղղությունները, որոնք չափազանց կարևոր են մեզ համար: Եւ տարեվերջին ակնկալվող արդյունքերը խիստ շոշափելի կլինեն»,- ասել է նախարարը:
Կրթության և գիտության նախարարը տեղեկացրել է, որ այս տարի հանրապետության չորս մարզերում կբացվեն ևս 80 նախադպրոցական հաստատություններ` 1500 երեխաների համար:
Այս տարի կվերապատրաստվեն և կատեստավորվեն 8 հազար ուսուցիչներ. նրանցից 20-25 տոկոսը նաև կանցնեն որակավորման տարակարգի շնորհման գործընթաց: «Այս գործընթացը սկսվել է նախորդ տարի և նախատեսվում է, որ 5 տարվա ընթացքում պետք է վերապատրաստվեն և ատեստավորվեն հանրապետության բոլոր ուսուցիչները, իսկ որակավորման տարակարգ ստանալու դեպքում ուսուցիչները ստանան աշխատավարձի հավելում»,- նշել է Ա.Աշոտյանը:
ԿԳ նախարարը տեղեկացրել է, որ այս տարի դպրոցներում կներդրվի նոր տեխնոլոգիաների կիրառման համակարգ: Նախատեսում են, որ ինտերնետ կապը հասանելի կլինի 1403 դպրոցումներում: 107 ավագ դպրոցներում ինտերնետն հասանելի լինի նաև Wi- Fi:
Անդրադառնալով դասագրքերին, Արմեն Աշոտյանը նշել է, որ նախատեսվում է 1-12-րդ դասարաններում կիրառվող բոլոր առարակների դասագրքերը հավաքել մեկ` նոր էլեկտրոնային շտեմարանի մեջ: «Կունենանք հանրակրթական ուսումնական հաստատությունների լիարժեք շտեմարան, ինչը տեխնոլոգիական զարգացման հետ միասին թույլ կտա աշակերտների համար լայն մասշտաբով կրթություն ապահովել»,- ասել է Արմեն Աշոտյանը և նաև հավելել, որ պետբյուջեով այս տարի տարրական դասարանների բոլոր աշակերտներին բոլոր դասագրքերը կտրվեն անվճար:
Բանախոսը ներկայացրել է նաև, որ այս տարի առաջին անգամ հանրապետությունում նախատեսվում է անցկացնել հանրակրթական հաստատությունների վարկանիշավորում, ինչի համար ստեղծվելու է արժանանահավատ մեթոդաբանություն, որով չափելի կդառնա դպրոցների կրթության որակը: «Այս տարի կմշակենք մեթոդաբանությունը, իսկ 2013-ին արդեն կունենանք այդ պատկերը»,- ընդգծել է Արմեն Աշոտյանը:
Մանրամասները աուդիոնյութում

 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ