Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլի ասուլիս

երկուշաբթի, 30 հունվարի 2012

Կշարունակվեն հատուկ պահպանվող տարածքների հզորացման ծրագրերը

Կառավարության մամուլի կենտրոնում այսօր Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը ներկայացրել է իր կառավարած գերատեսչության գերակա ուղղությունների ` մասնավորապես Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, Պահպանվող տարածքների հզորացման, Ջրային ռեսուրսների կառավարման, նոր ծրագրերի, Միջազգային համագործակցության մասին:
Հայաստանի բնապահպանության նախարարությունն ընթացիկ տարում շարունակելու է մեր երկրի պահպանվող տարածքների հզորացմանն ուղղված ծրագրերը: ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը նշել է, որ «Սևան», «Դիլիջան», «Արևիկ» և «Արփի լիճ» ազգային պարկերում, «Խոսրովի անտառ» և «Շիկահող» պետական արգելոցներում կիրականացվեն էկոհամակարգերի, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, գենոֆոնդի պահպանության և այլ աշխատանքներ:
2012 թվականին կավարտվի Գերմանիայի զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Հարավային Կովկասի բնապահպանական դրամաշնորհային ծրագիրը: «Արփի լիճ ազգային պարկի կարողությունների զարգացում» գերակա խնդրի շրջանակներում իրականացվելու են «Արփի լիճ» ազգային պարկի հիմնադրման ավարտն ապահովող միջոցառումները՝ ներդրումների ընդհանուր ծավալը հասցնելով 1,7 մլն եվրոյի: «Արդյունքում կավարտվեն ազգային պարկի կայացման և աջակցության ծրագրերը: Ազգային պարկի հետագա գործունեությունը կապահովվի պետբյուջեի ֆինանսավորմամբ»,- ասաց Արամ Հարությունյանը:
Ընդհանուր առմամբ, այս տարի բնության հատուկ պահպանվող տարածքների գործունեությունն ապահովելու համար նախատեսվում է ներդնել 506 մլն դրամ:
Կմեկնարկի նաև «Հարավային Հայաստանում կենսոլորտային տարածքի ստեղծում» ծրագիրը գերմանական KFW բանկի աջակցությամբ: Ծրագրի նպատակն է հարավային Սյունիքում «Շիկահող» պետական արգելոցի բազայի վրա հիմնադրել կենսոլորտային պահպանավայր, որի շնորհիվ ՀՀ-ում կձևավորվեն կայուն օգտագործման և գյուղացիական տնտեսությունների համահունչ զարգացման մեխանիզմներ: Ծրագրում շահառուներ են 12 համայնքներ, սոցիալական ծրագրերի, կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը կնպատակաուղղվի շուրջ 3 մլն եվրո: Նախատեսվում է ստեղծել գյուղատնտեսական արտադրության, գյուղատնտեսության աջակցության, գյուղմթերքի իրացման ենթակառուցվածքներ: Կգործի նախաձեռնությունների խրախուսման, ձեռներեցության աջակցության հիմնադրամ:
Ծրագիրը դրամաշնորհային է. 5 տարվա ընթացքում նախատեսվում է ստանալ 8,25 մլն եվրո:
Մանրամասները աուդիոնյութում
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ