Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլի ասուլիս

երեքշաբթի, 10 հուլիսի 2012

Հայաստանը Ռիո+20-ին հավասարակշիռ զեկույց է ներկայացրել

Այսօր Հայաստանի Հանրապետույթան կառավարության մամուլի կենտրոնում Կառավարության մամուլի կենտրոնում տեղի է ունեցել ասուլիս «ՄԱԿ-ի Կայուն զարգացման գագաթաժողովի (Ռիո +20) աշխատանքների արդյունքների ամփոփում» թեմայով: Ասուլիսի բանախոսներն են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տիգրան Գևորգյանը, ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը, ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևան, և «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցացիայի» ՀԿ նախագահ, ԵՊՀ պրոֆեսոր Կարինե Դանիելյանը:
ՄԱԿ-ի Կայուն զարգացման Ռիո+20 գագաթաժողովի ղեկավար ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տիգրան Գևորգյանը իր խոսքում նշեց, որ դրան զուգահեռ կազմակերպվել է աննախդեպ միջոցառում «Կայուն զարգացման համաթվի մեթոդաբանությունը»: «ՄԱԿ-ը իր բոլոր կառուցներով շահագրգռված է, այդպիսի մեթոդաբանությւոն ունենալու համար: Այդ մեթփոդաբանությունը արժանացել է բոլոր շահարգիռ կազմակերպությունների նույնիսկ մեր ընդդիմախոսների դրական եզրակացությանը»,-իր խոսքում ընդգծել է Տիգրան Գևորգյանը:
ՄԱԿ-ի Կայուն զարգացման Ռիո+20 գագաթաժողովին մշակվեց և ներկայացվեց այնպիսի հավասարակշիռ փաստաթուղթ, որը իրականում ներկայացնում է Հայաստանի վիճակը և ֆիքսում բոլոր մարտահրավերները: Այս մասին հուլիսի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը: Դեռ անցյալ տարվա հունիսին վարչապետի հրամանով հանձնաժողով էր ստեղծվել` գագաթաժողովից առաջ նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու համար: «Ազգային զեկույցի մշակման համար ստեղծվել էին հինգ թեմատիկ խմբեր, որոնք պետք է ամրագրեին վերջին քսան տարում Հայաստանի ձեռքբերումներն ու ֆիքսեին այն խնդիրները, որոնք դրված էին մեր առաջ»,-ասաց նա:
Պապյանի խոսքով` զեկույցը բաղկացած է չորս գլխից, որտեղ ներկայացված են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները, դրանց լուծման ուղիները և այլն: «Մենք հնարավորություն ունեցանք համեմատել մեր զեկույցը գագաթաժողովին մասնակցող այլ երկրների զեկույցների հետ, և մեր փաստաթուղթը հետաքրքրություն էր առաջացրել»,-ասաց նա:
ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևայի խոսքով` արդեն 40 տարի է, ինչ մարդկությունը որոնում է կայուն զարգացման մոդելը: Ռիո +20 գագաթաժողովը առաջ քաշեց այդ հարցը: «Ռիո+20-ը եզակի առիթ ընձեռեց տեղաշարժ արձանագրելու մեր ջանքերում և անցնելու դինամիկ, արդարացի և գործուն մոդելի: Միջոցառման ընթացքում եղան նվիրատվությունների խոստումներ` 510 մլն դոլար, որոնք ուղղվելու են էներգախնայողությանը, բնապահպանական աղետների վերացմանը: Հայաստանը Ռիո+20-ին պատշաճ ներկայացավ»,-գնահատեց Գերչևան:

 

Մանրամասները` աուդիոնյութում
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ