Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլի ասուլիս

չորեքշաբթի, 11 հուլիսի 2012

Բիզնեսի կարգավորում պարունակող մոտ 26 հազ. իրավական ակտեր կհստակեցվեն «Կարգավորիչ գիլյոտինի» շնորհիվ

Կառավարության մամուլի կենտրոնում այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի բանախոս Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արմեն Եղիազարայանը ներկայացրել է իրենց առջև դրված գործառույթներն ու նպատակները:
Ըստ նրա ներկայում Հայաստանում գործում են բիզնեսի կարգավորում պարունակող մոտ 26 հազ. իրավական ակտեր: Դրանց մոտ 30%-ը կկրճատվի, իսկ 20-30%-ը կպարզեցվի:
Իրավական ակտերի կրճատումն իրականացվելու է «կարգավորիչ գիլյոտին» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը գործելու է 2 տարի: «Կարգավորիչ գիլյոտին» գործիքի սկզբունքը հետևյալն է` կարճ ժամանակահատվածում վերացնել ավելորդ նորմատիվային ակտերը և կրճատել անարդյունավետ ծախսերը: Անհրաժեշտության դեպքում ներդրվում են պարզեցված կարգավորումներ:
Արմեն Եղիազարյանն ասել է, որ գիլյոտին կիրառվելու է հանրային ծառայությունների ոլորտում մասնավորապես գազի, ջրի, էլեկտրաէներգիայի, հեռահաղորդակցության, ինչպես նաև տրանսպորտի առաջին հերթին` տաքսի ծառայությունների շրջանում: Բանախոսը կարևորել է հարկային ու մաքսային ոլորտներում, դեղերի վաճառքի ու ատամնաբուժական ծառայություններում իրենց օրենսդրական նախաձեռնությունների մասին առաջարկությունները:
Արդեն նախապատրաստվել են առաջարկություններ հեռահաղորդակցության ոլորտում լիցենզիաների կրճատման ուղղությամբ:
Նշենք, որ ՀՀ օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը ստեղծվել է 2011 թ. հոկտեմբերին:

Մանրամասները` աուդիոնյութում

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ