Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլի ասուլիս

հինգշաբթի, 9 օգոստոսի 2012

Տարածքների վարձակալության նկատմամբ կուժեղացվի հսկողությունը

ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում այսօր կայացել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանի մամուլի ասուլիսը: Բանախոսը ներկայացրել է կառավարության այսօրվա նիստում ընդունված ՀՀ կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի N125 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշումը:
Ըստ Ա.Մարկոսյանի, այսուհետ պետական ոչ առևտրային կազմակերպություններին ՀՀ օրենսդրությամբ վերապահված անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքը (բացառությամբ հանրակրթական դպրոցներում սովորողների սննդի կազմակերպման համար տրամադրվող տարածքների, ինչպես նաև մինչև 3 ամիս ժամկետով տրամադրվող տարածքների) վարձակալությամբ տրամադրվում է աճուրդով, իսկ ժամավճարով՝ մինչև մեկ տարի ժամկետով օգտագործման իրավունքի պայմանագրերին համապատասխան՝ առանց աճուրդի:
Պարոն Մարկոսյանը նշել է, որ հանրակրթական ոլորտում գործունեություն ծավալող պետական ոչ առևտրային կազմակերպության գույքն աճուրդով` մինչև մեկ տարի ժամկետով վարձակալության կարող է տրամադրվել իրավաբանական և ֆիզիկական անձանց՝ կրթական, գիտական, մշակութային, մարզական, բնապահպանական, սոցիալական գործունեություն ծավալելու նպատակով: Խոսքը վերաբերում է դպրոցների տարածքներում տարբեր տեսակի արտադրությունների կազմակերպմանը, որն ամենևին կապ չունի դպրոցական ծրագրերի հետ:
Ա.Մարկոսյանը հայտնել է, որ նախատեսվող փոփոխությունների արդյունքում կուժեղացվի հսկողությունը տարածքների վարձակալության նկատմամբ:

Մանրամասները` աուդիոնյութում

 


 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ