Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլի ասուլիս

երեքշաբթի, 28 օգոստոսի 2012

«Եկամտային հարկի մասին» ՀՀ նոր օրենքն ուժի մեջ է մտնելու 2013 թվականի հունվարից 1-ից

«Եկամտային հարկի մասին» ՀՀ նոր օրենքով միավորվել են եկամտահարկը, պարտադիր սոցիալական ապահովության և անհատական սոցիալական ապահովության վճարները ու դարձել մեկ` «Եկամտային հարկ»: ՀՀ կառավարությունում տեղի ունեցած մամլո ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը տեղեկացրել է, որ կենսաթոշակային բարեփոխումների շրջանակներում ընդունված նոր օրենքն ուժի մեջ է մտնելու 2013 թվականի հունվարից 1-ից:
«Այդպիսով խնդիր է դրված օպտիմալացնել գործատուների հաշվետվությունները, որոնք բացառապես լինելու են էլեկտրոնային եղանակով: Դա նշանակում է, որ այսուհետ գործատուները պարտադրված չեն լինի այցելել հարկային մարմիններ»,- ասել է Ասատրյանը՝ պարզաբանելով նաև, որ «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքով աշխատավարձերի իջեցում չի ենթադրվում: Նրա հավաստմամբ՝ աշխատողին վճարվող դրույքաչափային աշխատավարձի տնoրինվող եկամուտը 2013-ի հունվարին չպետք է պակաս լինի 2012-ին վճարված փաստացի աշխատավարձից:
ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի խոսքով` այս օրենքի համաձայն՝ 2013-ի հունվարին յուրաքանչյուր աշխատող չպետք է պակաս գումար ստանա քան ստանում էր 2012-ի դեկտեմբերին: «Եթե տեղի կունենա այդպիսի բան, ապա հարկային մարմինը կիրականացնի վերահսկողություն: Օրենքն այնպես է մշակվել, որպեսզի աշխատակիցների փաստացի իրական եկամուտները չպակասեն»,- ընդգծել է ՀՀ ֆինանսների նախարարը:

 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ