Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլի ասուլիս

չորեքշաբթի, 10 հոկտեմբերի 2012

Սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողների ուսման վարձն ամբողջությամբ կամ մասնակի կհատկացնի պետությունը

2013 թվականի սեպտեմբերի 1-ից սոցիալապես անապահով ընտանիքների շուրջ 1000 ուսանողների ուսման վարձավճարներն ուսանողական նպաստի միջոցով, ամբողջությամբ կամ մասնակիորեն, կհատկացվի պետության կողմից: Այս մասին ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում տեղեկացրել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Գործադիրն իր հոկտեմբերի 10-ի նիստում արդեն իսկ հաստատել է ուսման վճարի մասնակի փոխհատուցման տրամադրման նոր կարգն` անապահով ընտանիքների ուսանողների համար 50-ից մինչև 100 տոկոս ուսման վարձի վճարի փոխհատուցման տարբերակներով:
«Սա ՀՀ կառավարության ծրագրի կարևորագույն դրույթներից մեկն է: Հարցը գտնվում է նաև ՀՀ նախագահի անմիջական ուշադրության կենտրոնում: Այսպիսով, անապահով ընտանիքների երեխաներն այլևս չեն մտահոգվի իրենց ուսման վարձի շուրջ և կկարողանան ստանալ բարձրագույն կրթություն պետության աջակցությամբ»,- ասել է Աշոտյանը: Նախարարի տեղեկացմամբ՝ մինչև 2015 թվականն այս համակարգից օգտվող ուսանողների թիվը կհասնի 2500-ի:
Անդրադառնալով հանրապետությունում Ազգային ճարտարագիտական լաբորատորիա ստեղծելու ծրագրին՝ Աշոտյանը նշել է, որ այդ ուղղությամբ կատարվող աշխատանքները հասել են իրենց ավարտին: ՀՀ կառավարության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, հանրահայտ «National Instruments» կորպորացիայի և ՀՀ ճարտարագիտական պետական համալսարանի ջանքերով կիրականցվի 6,2 մլն դոլարի ներդրում: «Սա աննախադեպ ներդրում է ճարտարագիտական կրթության ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ: Ծրագրի շրջանակում Հայաստանում կստեղծվեն 30-ից ավելի լաբորատորիաներ, որտեղ ուսանողները կստանան արդիական գիտելիքներ: Կարծում ենք՝ այս ծրագիրը ճարտարագիտության բնագավառի զարգացման շրջադարձային քայլ է»,- նշել է ՀՀ կրթության և գիտության նախարարը:

 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ