Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 26 հոկտեմբերի 2012

«Կգա` կասի…»

ԲՀԿ առաջնորդին անհամբեր սպասող պատգամավորն այս պատասխանն է տվել «Հրապարակի» բազմաթիվ հարցերից մեկին: Նա փորձել է պատասխանել նաև այլ` օրինակ, նոր հուշագրի ստորագրման հնարավորությանը և ԲՀԿ-ի դրած նախապայմաններին վերաբերող հարցերին, բայց ստացվել է նույն բանը. «Ես չգիտեմ, պարոն Ծառուկյանը գիտի»: Հին ու նոր հուշագրեր, հանրաքվե, «հաջորդ դաս» թնջուկների շուրջ են իրենց նյութերի զգալի մասը ստեղծել «ՀԺ»-ն, «Հայացքը», «Հրապարակը», «Ժամանակը», «Առավոտը», «Ժողովուրդը»:
«Առավոտը» փոխանցում է արդարություն փնտրող մեր հայրենակիցների տվայտանքները. «Երկու պատերազմների մասնակցած տարեց մարդը նկուղում է ապրում», «Պարոն վարչապետ, Ձեզ նորից խաբում են»:
Դեղի շուկայում տիրող վիճակը «ՀԺ»-ն նկարագրում է ոլորտի «ներսից» ստացած տեղեկությունների հիման վրա, իսկ «ՀԱ»-ն և «Իրավունքը» լուսաբանում են երեկ ԱԺ-ում ծավալված քննարկումը: Այս թերթը «Հրապարակում» հեռուստածրագրի նյութերի հիման վրա անդրադառնում է կառավարության ձեռնարկումների գումարելիներին` «Հեղափոխական աճ ապահովագրության շուկայում»: «Դե ֆակտո իրատեսը» քննության է առնում «Օսկանյանի «քոմփլեմենտար» քաղաքականությունը»:
Կառավարության երեկվա նիստին իր անդրադարձում «Հայացքը» գրել է, որ որոշում է կայացվել ավելացնել վարչական դատարանի դատավորների թիվը: «Ազգը» կարևորել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի անդրադարձը երկրում առկա աշխատուժի պակասի խնդրին: «Հայացքը» հրապարակումներից մեկում տեղեկացրել է էլեկտրոնային նույնականացման քարտերի հաշվառման նախագծի հաստատման, մյուսում` Վարդենիսի երկաթգծի հյուրանոցի շենքը Արցախից ածուխ ներկրողին վաճառելու կառավարության որոշման մասին, ինչի առիթով, ի դեպ, «Օրակարգը» «բարձրաձայնել» է, թե իբր «նախկին հյուրանոցը նախագահի զարմիկին օտարվել է շուկայականից 20 անգամ ցածր գնով»: «Հրապարակի» փոխանցմամբ կառավարության հաջորդ նիստին նախարարները վերջապես կներկայացնեն «հարկային պարտավորության կատարման և ոլորտում տնտեսական աճի» վերաբերյալ հաշվետվությունները: «Օրակարգը» գրել է, թե մինչ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը շարունակում է պնդել, թե գազի թանկացում չի եղել, ՊԵԿ-ի հրապարակած թվերը «հակառակն են ապացուցում»: Մի այլ հրապարակման մեջ թերթը հայտարարել է նաև, թե «Ցորենը պետբյուջե չի մտել» և թե «մաքսայինը աչք է փակել համաշխարհային շուկայում գների աճի վրա»: Ֆրանկֆուրտի 64-րդ գրքի տոնավաճառի մասին «Հրապարակի» հարցերի պատասխանների 13օրյա ուշացմանը թերթը անդրադարձել է «Մշակույթի նախարարությունն աշխատում է ապառնի ժամանակում» հոդվածում: «Հայաստանի զրուցակիցը» շարունակել է «Հայրենակիցների» և արտագաղթի թեմայի քննարկումը` «Չկա մարդ` չկա խնդի՞ր»:
«Ազգի» հրապարակումներից մեկում քննության են առնվել «Doing business-ում Հայաստանի առաջընթացը և դեռևս չլուծված խնդիրները»: Զեկույցին վերստին անդրադարձել են նաև «Օրակարգը», «Ժամանակը», որը այդ առիթով զրուցել է ՀԲ Երևանի գրասենյակի ղեկավարի հետ և «Ռեսպուբլիկա Արմենիան»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ