Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 27 հոկտեմբերի 2012

Տարելից և առօրյա

Հընթացս նշելով 1999-ի ողբերգության հերթական տարելիցը («ՀԺ», «Ժամանակ» և այլն), մամուլը ծանրանում է «օրախնդիր» հարցերի վրա, որոնց մի մասն առնչվում է վարչապետի պաշտոնին և պաշտոնավարությանը. ՌԴ և ՀՀ նախագահներն, իբր, քննարկելու էին ՀՀ վարչապետի «նշանակման հարցը», բայց Պուտինի այցը հետաձգվել է («ՀԺ»), նույնն, իբր, մնում է ՀՀԿ-ԲՀԿ բանակցության առանցքը («Ազգ», «Առավոտ», «Ժամանակ», «168 ժամ»): Բուռն արձագանք են առաջացրել վարչապետի այն խոսքերը, թե մեզանում որակյալ աշխատուժի պակաս կա («Ժողովուրդ», «ՀԱ», «Հրապարակ») և որ պետք է հեշտացնել դրամական փոխանցումները, մանավանդ` «մեր ազգի երկու երրորդն ապրում է արտերկրում» («Հրապարակ», «Ազգ»): Տարակարծություն է առաջացնում նաև վերջին վարկանիշային զեկույցը, որի համաձայն մեր երկիրը 18 կետով բարելավել է իր դիրքերը. «Բիզնես անելը հեշտացել է, բայց բիզնես անող չկա» («Հրապարակ»), շարունակվում է սփյուռքահայ գործարար Էդմոն Խուդյանի ոդիսականը Հայաստանում («Ժամանակ»), օրինակ են բերվում հնարավոր այլ ներդրողներ` «Ձերոնք չեն ուզում, որպեսզի մենք զարգանանք, մենք էլ մեկնում ենք» («Նովոյե վրեմյա»):
«Գոլոս Արմենիի» վրա տարօրինակ տպավորություն է թողել ռուս-հայկական արդյունաբերական ցուցահանդեսը, որի «ընդարձակ նախագահությունում» Հայաստանի ոչ մի ներկայացուցիչ չկար: «168 ժամը» սրտնեղում է, որ ՌԴ-ն կարող է «բաշխել» Մոզամբիկի կամ Ղրղստանի պարտքը, բայց Հայաստանինը` ոչ:
«ՀԺ»-ն բացահայտում է միասնական եկամտային հարկ մտցնելու կառավարության իրական դրդապատճառը. դրա նպատակն է երկրի համար «պլպլան» ցուցանիշներ ապահովելը: Նույն թերթն ավարտում է կառավարության շենքի հեռախոսների «էպոպեան»` նշելով, որ գործադիրն ի վիճակի չի եղել «սեփական միջոցներով սեփական հեռախոսի հարցը լուծել»:
«Ժողովուրդը» հաշվել և մատնացույց է արել, թե 2011 թվականին «ինչպես են ծախսվել գյուղնախարարության փողերը»:
«Ժամանակում» տպագրված ծավալուն հարցազրույցում բացի քաղաքականից Հրանտ Բագրատյանը պատասխանում է նաև տնտեսական հարցերի, մասնավորապես պարզաբանում կուտակային կենսաթոշակային համակարգին անցնելու իր տեսլականը:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ