Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 30 հոկտեմբերի 2012

Մամուլի արծվենի հայացքը

Այն թափանցում է ամենուր, լուրեր ստանում նույնիսկ «չեղած տեղից»: «Առավոտն», օրինակ, տեղեկացել է, որ ՌԴ վարչապետը ՀՀ վարչապետին առաջարկել է ՌԴ ԿԲ նախագահի առաջին տեղակալի պաշտոնը: «168 ժամը» նույնպես անդրադառնում է վարչապետի պաշտոնանկության «կայուն» թեմային: «Հրապարակը» ոչ միայն նկատել է, որ վարչապետը հոկտեմբերի 27-ին Պանթեոն չի այցելել, այլև փաստում է, որ նա` նախագահի հետ, ստանձնել է «քարոզչական ֆունկցիան` մարդկանց ներշնչելու գործը». դրա վկայությունն, ըստ թերթի, վերջերս անցկացված խորհրդակցությունների հեռարձակումն է: Ավելի բարդ է խաղատներին վերաբերող օրենքի կիրառման հետաձգումը մեկ տարով. «Հրապարակը», ինչպես նաև «Ժողովուրդը», դեռ տեղեկություն չունեն, թե որն է հետաձգման բուն պատճառը: Դրա փոխարեն կառավարության կայքից անգամ կարելի է տեղեկանալ (և «Ժողովուրդը» տեղեկացել է), որ առաջիկա նիստում քննարկվելու են Եվրադատարանի վճիռների հիման վրա ՀՀ քաղաքացիներին պատճառած վնասի փոխհատուցման որոշման նախագծերը: Այսքանից հետո մնում է քաղաքական մեկ թեմա` նախագահի ընտրությունից հետո նոր կառավարության ձևավորումը ՀՀԿ-ԲՀԿ փոխհամաձայնությամբ. այս հարցը ևս «հաջողությամբ» լուծում է «168 ժամը»:
«Իրավունքը» տեղեկացրել է, որ այսօր խորհրդարանում մեկնարկում է գալիք տարվա բյուջեի նախագծի քննարկումը և այդ կապակցությամբ մեկնաբանությունն ու Գագիկ Մինասյանի հետ զրույցը վերնագրել «Բյուջետային աճի հակառակ կողմը»: Թեմային իր անդրադարձում «Հայկական ժամանակը» հատկանշական է համարել, որ, համենայն դեպս ԲՀԿ-ն, ըստ Միքայել Մելքումյանի, «առայժմ վերջնական որոշում չունի քվեարկության մասով», «Առավոտը»` ներկայացրել վերջինիս երեկվա ասուլիսից յուրօրինակ մանրամասներ` «Քաղաքականությունը բիզնեսի հետ շատ կապված է»:
«Կարելի՞ է ապրել նվազագույն աշխատավարձով», հարցրել է «Հայոց աշխարհը» և ինքն էլ պատասխանել իր «ժամանակակից հայկական հեքիաթում». «Կարելի՛ է, բայց ոչ այս կյանքում»:
«Օրակարգը» գրել է, որ ՎԶԵԲ-ը բարձրացրել է Հայաստանի տնտեսական աճի իր կանխատեսումը 1-տոկոսային կետով: Գյումրիի քաղաքապետարանին աշխատավարձի պարտքը փակելու նպատակով 143 մլն դրամի դոտացիայի տրամադրման առիթով թերթը «հետաքրքիր» կարծիք է հայտնել, թե իբր «կառավարությունը կարծես ավանդույթ է դարձրել հարկատուների գումարները հետաքրքիր նպատակներով օգտագործումը»:
«Իրավունքը» «Օպտիմալացում գիտական հիմնարկներում» հրապարակման մեջ կարևորել է «մեգածրագրերի իրականացման գործելաոճի ընտրությունը» և ներկայացրել գիտության ոլորտում տեղի ունեցող գործընթացները: «Առավոտը» ահազանգել է, թե «աննախադեպ ծավալների հասնող» «հիդրոարշավի» հետևանքով «Արփան իր վտակներով անցնում է ՀԷԿ-երի խողովակաշար», «Հայացքը»` փոխանցել Բնապահպանության նախարարին պատասխանատվության կանչելու վերաբերյալ մի շարք քաղաքացիական նախաձեռնությունների («Թռչկան», «Խոսրովի արգելոց» և այլն) դիմումը:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ