Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 31 հոկտեմբերի 2012

Բյուջեի անունը

 Լրատվամիջոցները միահամուռ սկսել են եկող տարվա բյուջեի բովանդակային քննարկումը: Ահա վերնագրերը. «2013 թ. բյուջեում` չորս կարևոր նպատակ» («ՀՀ»), «Բյուջե 2013». մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ» («Հրապարակ»), «Գտնվում ենք կայուն անկայունության վիճակում», - ասում է ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը» («Առավոտ»), «Նույն ձևով խաբելու են» («ՀԺ»), «Առանձնահատուկ անունով բյուջե» («Օրակարգ»), «Պատրաստ ենք երկխոսության», - բյուջեն ներկայացնելիս ասաց վարչապետը» («Ազգ»), «Առնվազն 4 տոկոսով ավելի վատ ենք ապրելու» («Ժողովուրդ»), «Ծրագրերի ռիսկերը և դրանց առանձնահատկությունները» («ՌԱ»), «Զբյուջե մեր հանապազօր, տուր մեզ այսօր» կամ նախընտրական անցում ինտրիգների դաշտ» («Իրավունք հետաքննություն»), «Հաջորդ տարվա բյուջեի ռիսկերը» («ՀԱ»), «Ներիշխանական հակասություններ, որ լավագույնս դրսևորվեցին բյուջեի քննարկման ժամանակ» («Ժամանակ») և այլն: Սակայն մի շարք թերթերի հետաքրքրում է ոչ թե բյուջեի բովանդակությունը, այլ, ասենք, այն, թե ինչու դահլիճում չէին ԱԺ նախագահը կամ ՊԵԿ նախագահը, իրո՞ք վարչապետն աշխատանքի է հրավիրվել ՌԴ կենտրոնական բանկ…
Տպագիր մամուլում ուրիշ թեմաներ էլ կան. «Հրապարակը» ուզում է իմանալ, թե ինչ արդյունք է տվել Արմավիրի մարզպետի գործուղումը ՌԴ, «Օրակարգը» գլխավոր գանձապետի հետ ամփոփում է բյուջեի 9-ամսյա կատարողականը, «Ժողովուրդն» իր ընթերցողին հրամցնում հերթական չստուգված տեղեկությունները, որոնք ստացել է «լավատեղյակ» աղբյուրներից:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ