Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 1 նոյեմբերի 2012

Բյուջետային քննարկումների օրակարգը

«Հայոց աշխարհը» ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում ընթացող «բյուջետային քննարկմանը» անդրադարձել է «Պահանջվում են միլիոնատերեր պատգամավոր աշխատելու համար» հրապարակման մեջ, նշելով, թե այն «անցել է ընդդիմության բավական պասիվ» մասնակցության պայմաններում: «Ժողովուրդը» և «Հայկական ժամանակը» «խնդրո առարկա» են դարձրել պատգամավորների աշխատավարձի վերաբերյալ դժգոհությունը «Աշխատավարձի կռիվ» և «Մի կոստյումի փող էլ չեն տալիս», «168 ժամը»` ներկայացրել Հրանտ Բագրատյանի` բյուջե 2013-ի մասին դիտարկումները` «Ուր է կորում 107 միլիարդը», «Գոլոս Արմենիին»` գալիք տարվա բյուջեն որակել «անանուն զավակ»:
«Օրակարգը» («Արտագնա Հայաստան» և «Աճը խթանել է արտագաղթը»), «168 ժամը» («Մեզ էլ հաշվեցին» և «Պակասուրդի համար պատասխան տվող չկա»), «Հայկական ժամանակը» («Եռում ենք ու բլթբլթում») և «Հայոց աշխարհը» անդրադարձել են ԱՎԾ երեկ հրապարակած մարդահամարի նախնական տվյալներին ու ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին արձանագրված սոցիալ-տնտեսական արդյունքներին, ըստ որոնց «մշտական բնակչության թիվը Հայաստանում պակասել է», «տնտեսապես ակտիվ բնակչությունը շարունակում է լքել Հայաստանը»: «Ժամանակը» շարունակել է ՌԴ «Հայրենակիցներ» ծրագրի դիտարկումները` «Ինչպես ազատվել «Հայրենակիցներից»:
«Հայաստանի Հանրապետությունը» ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի «Տոսպ» ընկերություն կատարած այցելության մանրամասներին անդրարդարձել է «Նպաստել ներուժի ամբողջական իրացմանը. արդյունաբերական արտադրանքի ծավալը կհատի 1 տրիլիոն դրամի սահմանը» հրապարակման մեջ: «168 ժամը» զրուցել է ՀՀ վարչապետին կից ՏՏ զարգացմանն աջակցող խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ («Առաջնայինը ոչ թե գիտության, այլ մարդու բարեկեցության խնդիրն է»), «Հրապարակը»` «Սիլ գրուպ» ընկերության նախագահ Խաչատուր Սուքիասյանի («Միշտ էլ քաղաքականության մեջ եմ եղել»): «Օրակարգը» գրել է, որ ներքին շուկայում ցեմենտի ծավալների կրճատումը չի անդրադարձել բետոնի արտադրության վրա», բայց նաև անհասկանալի համարել այն («Բետոնը ցեմենտով չի շաղախվել»), «Հայոց աշխարհը»` նախ փոխանցել «կառավարության հավաստիացումը, որ այս տարվա բյուջեի կատարողականի հետ կապված խնդիրներ չեն լինի», ապա նաև նշել, թե «բյուջեի ծախսերի կատարողականը շատ ցածր է»:
«Մեր թատրոնները ոնց որ կառավարության մուննաթի տակ լինեն», «168 ժամի» հետ զրույցում դժգոհել է ռեժիսոր Դավիթ Հարությունյանը: Մի այլ հրապարակման մեջ թերթն անդրադարձել է քրեակատարողական հիմնարկներում տեղի ունեցած բողոքի ակցիաներին («Անցքեր, որոնք փոխում են մարդկանց կյանքը»):
ԱԺ խոսնակի` «Ազատություն» ռադիոկայանին տրված հարցազրույցը տարաբնույթ մեկնաբանությունների առիթ է հանդիսացել «Հրապարակում» («Ինքնայլընտրանք կամ նոր քաղաքագիտական վերլուծություն` ըստ Հովիկ Աբրահամյանի»), «168 ժամում» («ՀՀԿ-ԲՀԿ հակամարտությունում Հովիկ Աբրահամյանը պաշտպանում է ԲՀԿ-ին») և «Ժամանակում»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ