Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 2 նոյեմբերի 2012

Կոռուպցիայի դեմ պայքարելու ժամանակը

Գրեթե բոլոր լրատվամիջոցներն արձագանքել են կառավարության երեկվա նիստի վարչապետի ներածական խոսքին, որը նվիրված էր կոռուպցիայի դեմ պայքարի խնդիրներին. «Ոլորտի տերերը», «Կառավարությունը պայքարում է ինքն իր դե՞մ» («Ժողովուրդ»), «Վիրաբույժ` բութ նշտարով» («Օրակարգ»), «Հաշվետու են ու թափանցիկ» («Հրապարակ»), «Հո չե՜ն պայքարում», «Չեն հավատում, բայց մասնակցելու են» («ՀԺ»), «Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է անողոք լինի» («ՀԱ»), «Օպերատիվ միջամտություն է պահանջվում» («ՌԱ»), «Հայտարարագիր պետք է լրացնեն բոլոր մանր ու մեծ պաշտոնյաները» («Հայաստանի զրուցակից»), «Հույսը մահանում է վերջում» («Իրատես դե ֆակտո»), «Զվարճալիքների կենտրոնի փլուզման հետևում կոռուպցիա՞ է նշմարվում» («Հայացք»): Կոռուպցիայի թեման «մեկ հպումով» («Առավոտ` «Բյուջեն պետք է քննարկվեր ոչ թե ԱԺ-ում, այլ դատախազությունում») անցնում է 2013 թ. պետբյուջեի խորհրդարանական քննարկմանը: «Ազգը» պարզաբանում է, թե ինչպես են իրագործվելու բյուջեի չորս նպատակները, «Իրավունքը» եզրակացնում, որ «գալիք տարի գյուղացին էլի հույսը պետք է դնի երկնքի վրա», «Ռեսպուբլիկա Արմենիան» և «Դելովոյ էքսպրեսը» լուսաբանում են ԱԺ-ի անցուդարձը:
«Հայաստանի զրուցակիցը» մեր երկրի տնտեսության ազատության վիճակը «տնտղում է» օտարերկրյա ներդրողի աչքով, «Ժողովուրդը» ընթերցողին ներկայացնում հայ ներդրողի հաջող գործունեությունը հարևան Իրանում, «Հայացքը» մտահոգություն է հայտնում, որ մի օր էլ ԱԳՆ-ի շենքը կարող է թուրքական ընկերության վաճառվել, «Իրատես դե ֆակտոն» ահազանգում աշխատողների կրճատման միջոցով աշխատավարձի բարձրացման ձգտող գործատուների մասին, «Ժամանակը» կոնկրետ օրինակով ապացուցում է, որ Հայաստանում ոչ մի խոշոր մրցույթ` շինարարական, թե այլ ոլորտի, «պատահական մարդ չի շահում»:
«Իրատես դե ֆակտոն» հավատարիմ է քաղաքական կյանքի հնարավոր զարգացումների վերլուծության իր նախասիրությանը` «ԲՀԿ-ն հայտնվել է այնպիսի իրավիճակում, որից դեմքը պահպանած դուրս գալու միակ ճանապարհը Գագիկ Ծառուկյանի առաջադրումն է», «Տարբերակների տարբերակները և կենսական անխուսափելիությունը»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ