Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 7 նոյեմբերի 2012

Ապացույցների պակասը

«Ժողովուրդը» գրում է, որ «ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն այդպես էլ չկարողացավ ապացուցել, թե իրականում ով է նշված կուսակցության ատենապետը»: Նյութը նվիրված է կուսակցության 125 ամյակին նվիրված նիստին, որին մասնակցել է նաև ՀՀ վարչապետը: Առաջիկա ընտրությանը ՀՀ գործող նախագահին սատարելու ՍԴՀԿ մտադրությունը տարբեր մեկնաբանությունների տեղիք է տվել` «Իրավունք – հետաքննություն», «Հրապարակ»:
Տպագիր մամուլը նույնպես նշել է ՀՀ 2013թ. պետբյուջեի նախագծի քննարկման ավարտը. «Ծախսերը` 1տրիլիոն 151 մլրդ դրամ» («ՀՀ»), «Ի՞նչ է խոստանում պետբյուջեի նախագիծը» («Հրապարակ»): «Իրավունք – հետաքննությունն» անիմաստ է համարում ՀՀ պետբյուջեի կառավարման գործըթացի հրապարակայնության ապահովման համար կատարվելիք 50 մլն դրամ, «ՀԺ»-ն ավելորդ ` ՀՀ չորս բարձրաստիճան պաշտոնյաներին մատուցվելիք բուժծառայության ծախսերը: Նույն համարում վերստին անդրադառնալով բյուջեին, «Հրապարակը» խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներից հետաքրքրվում է, թե նրանք ինչպես են քվեարկելու այդ օրինագծի վերաբերյալ:
«Հայաստանի Հանրապետությունը» անդրադարձել է նավթի և գազի երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքի տրամադրման կառավարության որոշմանը` «Ընդերքի նավթն ու գազը` ՀՀ-ի բացառիկ սեփականություն»: «Օրակարգի» փոխանցմամբ ԿԲ-ը վերաֆինանսավորման տոկոսադրույքը «հերթական անգամ» «պահել է 8 տոկոսի մակարդակում», իսկ ընդհանրապես «Հայաստանի բանկերը 16 տոկոսով շատ հարկ են վճարել» ընթացիկ տարում, ինչին, ըստ թերթի, «նպաստել է բանկային համակարգում շահույթի և աշխատավարձերի ավելացումը» («Աճ ստվերից դուրս»):
«Ինչպես միշտ, փոքր գլուխ են հեռացրել», գրել է «Հրապարակը», արձագանքելով Անասնաբուժասանիտարիայի, սննդանթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոնի տնօրենի աշխատանքից ազատմանը` թերթի բնութագրմամբ` «հայտնաբերված սիբիրախտի պատճառով»: «Ժամանակը» հավելել է իր տեղեկությունները, ըստ որոնց «Ծառուկյանների ընտանիքին պատկանող ընկերությունները «պետության հետ գործարքի դեպքում… վճարումներն այնքան են ձգձգում, մինչև իշխանությունները միջամտում են», «Հայկական ժամանակը»` շարունակել «վառ պահել» կոռուպցիայի թեման` «Այդ քաղցր բառը` կոռուպցիա»:
«Առավոտի» տեղեկությամբ նվազագույն աշխատավարձի 2500 դրամով բարձրացնելը «վանաձորցիները ողորմություն են որակում» («2500 ավել դրամը` 1կգ պանրի գումար»), «Օրակարգի փոխանցմամբ` «Դրամին արժեզրկում են կանխատեսում» Եվրասիական զարգացման բանկի մասնագետներն իրենց «ԱՊՀ-ի մակրոմոնիտոր» հերթական զեկույցում: Իրանի կողմից մասնավորապես պոլիէթիլենի արտահանման արգելքը «Ժողովուրդը» որակել է որպես «մեր նկատմամբ «պատժամիջոցների» կիրառում»: «Օրակարգը» հայտնել է տեսակետ, որ այն «էականորեն չի ազդի Հայաստանի ներքին շուկայի վրա, եթե գործարարները չօգտվեն իրավիճակից և արհեստականորեն չբարձրացնեն գները:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ