Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 8 նոյեմբերի 2012

Ավանդույթի ուժը

«Առավոտում» ներկայացվել է արդյունաբերական քաղաքականության ոլորտում իրականացվող գործընթացները` «Հին ավանդույթները վերաիմաստավորվում են»: «Գոլոս Արմենիի» թղթակցի հետ զրույցում փորձագետ Վարդան Հայկազյանը համոզմունք է հայտնել, որ ագրարային քաղաքականության բնագավառում լուրջ վերանայումների անհրաժեշտություն կա: «Ժողովուրդը» («Վարչապետի ձախողված նիստը») և «Հրապարակը» («ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը» հույսեր են կապում վարչապետի հետ») շարունակել են «թեժ պահել» օրեր առաջ կառավարությունում հրավիրված հակակոռուպցիոն խորհրդի նիստի «թեման», մասնավորապես ներկայացնելով վերջինիս բնութագրմամբ` «ՀՅԴ-ից տնտեսական գծով կառավարության վրա հիմնական գրոհող» Արծվիկ Մինասյանի մեկնաբանությունները: «168 ժամը» թեմային անդրադարձել է «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանի հետ զրույցում («Կոռուպցիան ծաղկում է ընտրությունների ժամանակ»):
«Հայկական ժամանակը» տեղեկացրել է, որ կառավարության այսօրվա նիստի օրակարգում ներառված է «Հայռուսգազարդի» կանոնադրական կապիտալում ՀՀ բաժնեմասի մեծացման հարցը, միաժամանակ նշելով, թե իբր այն հետո «նվիրելու է ռուսական կողմին`… «էժան» գազ ստանալու դիմաց կուտակված պարտքը մարելու համար»: «Ստվերը ձգել է ԱՊՊԱ-ի գոտիները». հայտարարել է «Օրակարգը» և հավելել, թե «առնվազն 27,7 հազար մեքենա պայմանագիր չունի» ու գտնվում է «ստվերում»: «168 ժամը» ընթացիկ տարում բանկային համակարգի գործունեության վերաբերյալ ԱՎԾ տվյալներին իր անդրադարձում նշել է, թե «բանկային համակարգը շարժվում է ընդհանուր տնտեսության միտումներին հակառակ. անկման ժամանակ բարգավաճում է, աճի ժամանակ` նահանջ ապրում» («Բանկային համակարգի թշվառ հզորությունը»): «Ժողովուրդը» շարունակել է արծարծել կենսաթոշակային ոլորտում ընթացող փոփոխությունների վերաբերյալ դիտարկումները և հայտարարել, թե իբր «Քաղաքացիների գումարներով օլիգարխները կհարստանան», «Առավոտը»` ներկայացրել գալիք տարվա պետբյուջեի նախագծի վերաբերյալ Առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանի գնահատականները և «բացահայտումները» («Վայ, Դերո, Դերո»):
Կառավարման խորհրդարանական համակարգի և 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու մասին ԲՀԿ հայտարարության առիթով «Օրակարգը» զրուցել է տարբեր խմբակցությունների ներկայացուցիչների հետ, «Առավոտը» հարցրել է, թե արդյոք «ԲՀԿ-ի հայտարարության հետևում Մոսկվա՞ն է», «Ժամանակը»` փոխանցել Հմայակ Հովհաննիսյանի դիտարկումները` («Անցումը խորհրդարանական կառավարմանը կնշանակի, որ վարչապետի պաշտոնը կստանձնի Քոչարյանը»):
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ