Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 9 նոյեմբերի 2012

«Թանկ» փողերի առեղծվածը

Կառավարության երեկվա նիստին անդրադարձում «Հայկական ժամանակը» քննության է առել նոր ՀԴՄ-ների ներդրման ժամկետի հետաձգման հարցը` «Սա էլ հետաձգվեց»: Պանրի արտադրության ոլորտում կատարված լայնածավալ ստուգման արդյունքը և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գնահատականները մամուլը լուսաբանել է առանձնակի. «Ցուպիկներ պանրի մեջ» («Հրապարակ»), «Ցուպիկը հանգիստ չի թողնում գործադրին. կառավարությունում կրկին հիշել են պանրի որակի մասին» («Օրակարգ»), «Պանիր կարտադրեն խոշորները» («Ժամանակ»), «Փոքր ձեռնարկություններին հեշտ է տուգանել» («Ժողովուրդ»):
«Ոչ թե դրամ, այլ այն վաստակելու պայմաններ. այս սկզբունքով է գործելու կառավարությունը հաջորդ տարում», եզրակացրել է «Հայաստանի Հանրապետությունը», անդրադառնալով երեկվա մամուլի ասուլիսում 2013թ. ՀՀ բյուջեի նախագծի վերաբերյալ Գագիկ Մինասյանի մեկնաբանությանը: «Իրատես դե ֆակտոն» ներկայացրել է գալիք տարվա «բյուջեի անվանակոչության» շուրջ խորհրդարանում շարունակվող բազմակարծությունը` «Թանկ փողերով հնարավոր չէ բարձրացնել ո՛չ աշխատավարձ, ոչ թոշակ», «Հայոց աշխարհը» հավելել, որ թեև «տնտեսական աճի մակարդակով Հայաստանն ԱՊՀ-ում առաջատարներից է» այդուհանդերձ այդ «աճը համադրելի չէ աշխատավարձի ավելացմանը»: «Առավոտը» հայտարարել է, թե իբր «Ջրվեժի ամառանոցների խմելու ջրի հարցը չեն կարողանում լուծել», և «կառավարությունը զարկ է տալիս ցիստեռններով «ջրի բիզնեսին», «Հրապարակը» հետամուտ է եղել երկրիս կառավարիչների «ունակությունների թեմային»` «Չունենք հմուտ կառավարիչներ»:
Մեղրի ՀԷԿ –ի հիմնարկեքի առիթով ՀԺ-ն չարախնդում է, թե ճոխ արարողություն անելը դեռևս չի նշանակում, որ շինարարությունն սկսվելու է: «Իրավունքը» մի հայացքով ընդգրկում է Հայաստան-Իրաք, Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան հարաբերությունները` աշխարհաքաղաքական համատեքստում: Թերթի նույն հեղինակը ժամանակ է գտնում նաև վերլուծելու 1000 խոշոր հարկատուների ցանկը: «Օրակարգի» հավաստմամբ արտաքին պարտքի սպասարկման խնդիրը կառավարությանը ստիպել է, իբր, գաղտնի «սեկվեստր» իրականացնել: «Հայացքն» իր հերթին «վայ» է տալիս 2013-ի վարչապետին, քանզի այդ թվականը երկրի «միլիարդավոր պարտքերի մեծ մասի մարման ժամկետն է»: Արտահանման և ներմուծման ծավալների անկումը մտահոգում է «Դելովոյ էքսպրեսին»:
Չնայած եկող տարվա բյուջեի քննարկումն ԱԺ-ում մոտենում է վերջնագծին, «Հայաստանի զրուցակիցը» շարունակում է անուն փնտրել «այս բյուջեի» համար, ինչպես նաև թվարկում է «կոռուպցիայի «կայֆերը»: «Հայացքին» չի գոհացնում գիտության ֆինանսավորումը, իսկ ՀԱԿ տնտեսագետ Վահագն Խաչատրյանն ընդհանրապես այն կարծիքին է, որ «կառավարությունը մեկ խնդիր ունի` ինչպես պահել իշխանությունը»: «Հրապարակը» տպագրել է Ձորագյուղի մի բնակչի նամակը. ՀՀ վարչապետին, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարին հասցեագրած նամակների պատասխանը Արտակ Գաբրիելյանը չգիտես ինչու ստանում է … իրենց մարզպետարանից:
Քաղաքական հարցերն, ինչպես միշտ, մնում են «Ժամանակի» ուշադրության կենտրոնում: Այս համարում թերթն առաջարկում է իր հարցազրույցը Վազգեն Մանուկյանի հետ, ինչպես նաև անդրադառնում նախընտրական զարգացումներին: «Դե ֆակտո իրատեսի» հեղինակը «մեր ազգային ողբերգությունն» է համարում այն, որ մեզանում «դեռևս ձևավորված չէ գաղափարախոսական մրցակցության ավանդույթը»:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ