Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 13 նոյեմբերի 2012

«Չափազանց հետաքրքիր անձնավորություն է»

«168 ժամն» այսպես է բնութագրում ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանին: Պարզվում է` «խոշոր տնտեսագետն ունի բազմաթիվ հետաքրքրություններ, տարբեր հոբբիներ»: Նախ նա երաժշտությունն համարում է իր երկրորդ մասնագիտությունը, չնայած անկեղծորեն խոստովանում է, որ «երաժշտական կրթություն չունի»: Ասպարեզը ստիպված թողել է «հատկապես Հայաստանի վարչապետ եղած ժամանակ` 1993-1996 թթ., ժամանակի սղության պատճառով»: Վերջին տարիներին կրկին… Այո, այո, կրկին սկսել է զբաղվել ոչ միայն երաժշտությամբ, այլև բացի տնտեսագիտությունից ուսումնասիրում է պատմություն, սիրում է բիլիարդ, շախմատ, լող, ունի խմիչքի հավաքածու, բայց հավաքչությունն ընդհատել է, քանի որ ալկոհոլը ցնդելու հատկություն ունի… Դժվար է դիմանալ ամբողջ հոդվածը մեջբերելու գայթակղությանը, բայց ԱԺ-ում էլ են կարևոր հարցեր քննարկվում` պետբյուջե, նվազագույն աշխատավարձ («ՀԺ», «Ժողովուրդ», «Ազգ», «Ժամանակ», նույն «168 ժամ», «Դե ֆակտո իրատես», «Հրապարակ»)…
ԱՄՀ հերթական զեկույցը վերլուծում են «Օրակարգը» («Նավթի պոչից բռնած») և «168 ժամը» («ԱՄՀ - ն Doing business - ին ու ՀՀ կառավարությանը չի հավատում»): Մնացած թեմաները թերթից թերթ են անցնում` «Նախընտրական չանախ» («Օրակարգ»), «Հազարամյակի մարտահրավերների» 16,6 և 6,6 միլիոնի պատասխանատվությունն իրար վրայից գցում են» («Առավոտ»): «Դե ֆակտո իրատեսի» դիտարկմամբ էլ «ԲՀԿ-ն, կառավարությանը քննադատելով սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացման գործում, տրամաբանական մեղադրանք է հնչեցնում նաև իր հասցեին»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ